Հայտնի է «Մանկական եվրատեսիլ-2013»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանն իր «Շոկո ֆաբրիկա» երգով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հաղթողը հայտնի դարձավ հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Խրախուսական 3-րդ մրցանակին` Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող մանկական սերիալում նկարահանվելու հնարավորություն ստացավ «Happy Day» խումբը: Ժյուրիի սահմանած 2-րդ խրախուսական մրցանակին`Կիև մեկնելու և հայկական կողմի միավորները հայտարարելու հնարավորություն ստացան Դավիթ Վարդանյանը և Էռնա Միրզոյանը:

Նախընտրական փուլի ընթացքում իրենց ելույթներով մասնակիցներին շնորհավորեցին Compass Band-ը, Դալիթան, Ռեինկարնացիան: Compass band-ը հանդես եկավ My friend երգի պրեմիերայով:

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին ներկայացվեցին 12 երգ:Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորություն ստանալու համար պայքարեցինՄերի Վարդանյանը` «Երգն իմ այս» (10 տարեկան, ք.Վարդենիս),Միքայել Վարոսյանը` «Happy Day» (10 տարեկան, ք.Երևան),Դավիթ Վարդանյանը (11 տարեկան) և Էռնա Միրզոյանը (15 տարեկան)- «Լուսավորական» (ք.Ստեփանակերտ),Պետրոս Ղազարյանը` «Դու-դու» (12 տարեկան, ք.Երևան),Կարեն Ուղուրյանը` «Ընկերներ ենք» (12 տարեկան, ք.Երևան),Կարեն Օհանյանը` «Share and Like» (12 տարեկան, ք.Երևան),Կարապետ Կարապետյանը` «Miracles», (13 տարեկան, ք. Երևան),Գայանե Ղազարյանը` «We Are Young» (13 տարեկան, ք.Երևան),Միլենա Ղազարյանը` «Անծանոթ աշխարհ» (13 տարեկան, ք. Երևան),Ռոզա Կոստանդյանը` «Գիտեմ» (13 տարեկան, ք.Վանաձոր),Մոնիկա Ավանեսյանը` «Շոկո ֆաբրիկա» (15 տարեկան, ք.Երևան),Միքայել Սիմոնյանը` «Օտար մի վայրում» (15 տարեկան, ք.Իջևան) երգերով:

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացվող երգի ստեղծմանն ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008- ից սկսած կանոններըմեծահասակներին պաշտոնապես թույլ են տալիս մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին, սակայն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին: Բեմում գտնվող մասնակիցների թիվը պետք է չգերազանցի 6-ը: Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA