ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ընթացակարգը կավարտվի մինչ տարեվերջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՊԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շուրջ համաձայնագրերը ներպետական վավերացման գործընթացում են, և մինչ տարեվերջ ընթացակարգը կամփոփվի։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳագիկԵգանյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ այն պարագայում, եթե Հայաստանը չնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը կվավերացվեն։ «Դրանք իրարից տարբեր գործընթացներ են։ Հայաստանը մեկ տարի առաջ ստորագրել է մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը։ Ռեադմիսիայի պայամանագիր կնքվել է արդեն 14 պետության հետ, որից 13-ը եվրոպական երկրներ են։ Ներկայում Հայաստանում և եվրոպական երկրներում ընթանում է ներպետական վավերացման գործընթացը»,- ընդգծեց նա։ Միգրացիոն պետական ծառայության պետը հիշեցրեց, որ դյուրացումը վերաբերում է վիզաների տրամադրման վարչարարությանը, սակայն դա չի նշանակում, որ անձն այլևս չի կարող դեսպանատանը մերժում ստանալ։

2012 թ. դեկտեմբերի 17-ին ԲրյուսելումԵՄ-ն և Հայաստանը ստորագրել են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, եւ այլոց համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

2013 թվականի հունվարի 10-իցՀայաստանը միակողմանիորեն վերացրեց վիզային ռեժիմը Եվրամիության անդամ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիների համար: Այդ օրիցԵՄ անդամ երկրների քաղաքացիները կարող էին Հայաստան այցելել առանց այցագրի և մինչև 90 օր մնալ երկրում: Նույնը վերաբերում է նաև Շվեյցարիայի քաղաքացիներին, որը ԵՄ անդամ երկիր չէ, սակայն գտնվում է Շենգենյան գոտուում:

Հայերեն English Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում