ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոն սեպտեմբերի 28-ին ելույթ կունենա Yans music hall-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Yans music hall-ի PR բաժնից, համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երգչի հին և նոր երգերը: Ռուսոն կկատարի նաև հայերեն ստեղծագործություններ:
Ծագումով հայ երգիչ Ավրաամ Ռուսոն (Աբրահամ Իփջյան) ծնվել է 1969 թվականին Սիրիայում: Որոշ ժամանակ ապրել է նաև Ֆրանսիայում: Երգել սկսել է16 տարեկանից` հիմնականում սրճարաններում և ռեստորաններում: Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ ծանոթությունը նոր հեռանկարներ բացեց երիտասարդ Ռուսոյի համար, և նա սկսեց ակտիվորեն ստեղծագործել: Նրա անդրանիկ ձայնասկավառակը` «Amor»-ը, հանդիսատեսին ներկայացվեց2001 թվականին: 2006 թվականին Ռուսոյի դեմ կատարվել է մահափորձ, որից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ:
Ելույթներ է ունեցել տարբեր երկրներում: Հատկանշական է, որ Ռուսոն խոսում է 13 լեզուներով` այդ թվում նաև հայերենով: Երգիչը ՀՀ քաղաքացի է: Հայկական լրատվամիջոցների հետ հարցազրույցներից մեկում Ռուսոն նշել է, որ ցանկություն ունի ձայնագրել «հայալեզու»ձայնասկավառակ: