Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նրա կալանավորման ժամկետը կհաշվվի 2013թ-ի փետրվարի 7-ից:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատապարտվեցին համապատասխանաբար 14 և 12 տարի ազատազրկման:

Դատախազ Արամ Ամիրզադյանն առաջարկել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12, Սամվել Հարությունյանին` 13, իսկ Խաչիկ Պողոսյանին` 14 տարի ազատազրկման:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները:Հունիսի 17-ի դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ով, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որևէ առնչություն չունի:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին