Շոու բիզնես

Բեյոնսեն եւ Jay Z-ը գլխավորել են ամենահարուստ հանրաճանաչ զույգերի վարկանիշը

3 րոպեի ընթերցում

Բեյոնսեն եւ Jay Z-ը գլխավորել են ամենահարուստ հանրաճանաչ զույգերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Բեյոնսե Նոուլզը եւ նրա ամուսինը՝ Jay Z-ը (իսկական անունը՝ Շոն Քերի Քարտեր), գլխավորել են ամենահարուստ հանրաճանաչ զույգերի վարկանիշը, որն ամեն տարի կազմում Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հրատարակության հաշվարկների, հաշվետու ժամանակաշրջանում (2012 թվականի հունիսից մինչեւ 2013 թվականի հունիս) Բեյոնսեն եւ Jay Z-ը համատեղ վաստակել են շուրջ 95 միլիոն դոլար: Ընտանեկան բյուջեն համալրելուն օգնել են ինչպես Բեյոնսեի հյուրախաղերը, այնպես Էլ Jay Z-ի ալբոմի հաջող վաճառքները: Այս զույգի ֆինանսական շահերը չեն սահմանափակվում երաժշտական բիզնեսով, այսպես, Բեյոնսեն թողարկել Է հագուստի եւ օծանելիքի սեփական շարքը, իսկ Jay Z-ն սպորտային գործակալություն Է հիմնել, որի հաճախորդներ են դարձել մի շարք հայտնի մարզիկներ:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է մոդել Ժիզել Բունդհենը եւ ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին, որոնք առաջատարներից հետ են մնացել գրեթե 15 միլիոն դոլարով: Բունդհենը եւ Բրեդին տարվա ընթացքում վաստակել են շուրջ 80 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ այս զույգի դեպքում կնոջ եկամուտները 4 միլիոն դոլարով ավելի են եղել, քան ամուսնունը: Հրատարակությունը հիշեցնում Է, որ Բունդհենը ոչ միայն աշխարհում ամենաբարձր վճարվող մոդելն Է, այլեւ Grendene կոշիկի արտադրության բրազիլական ընկերության համասեփականատերը, որի համար նա մշակել Է արտադրանքի շարքերից մեկը:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին, որոնք տարվա ընթացքում վաստակել են շուրջ 50 մլն դոլար: Ի տարբերություն վարկանիշի առաջին երկու զույգերի, նշում Է Forbes-ը, Փիթի եւ Ջոլիի բյուջեն գրեթե ամբողջովին ձեւավորվել Է նկարահանումներից ստացվող հոնորարների հաշվին: Այս կանոնից հազվադեպ բացառություններից մեկը դարձել Է Փիթի մասնակցությունը «Channel No. 5ե օծանելիքների գովազդին, որի համար նա ստացել Է յոթ միլիոն դոլար:

Forbes-ի վարկածով՝ ամենահարուստ հանրաճանաչ զույգերի վարկանիշի հնգյակում տեղ են գրավել դերասաններ Էշթոն Քաթչերը եւ Միլա Կունիսը, որոնք երկուսով վաստակել են 35 միլիոն դոլար, եւ ռեփեր Քանյե Ուեսթն ու մոդել եւ ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը, որոնց համատեղ եկամուտը կազմել Է 30 միլիոն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում