Հասարակական

Թուրքիայում պետք է զգան, թե ինչպես է մոտենում «հայկական ցունամին». Հարութ Սասունյան

3 րոպեի ընթերցում

Թուրքիայում պետք է զգան, թե ինչպես է մոտենում «հայկական ցունամին». Հարութ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար հարկավոր է անհապաղ համախմբել սփյուռքահայության բոլոր խմբերին: Լոս-Անջելեսում հրատարակվող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր, Արևմտյան Ամերիկայի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի համանախագահ Հարութ Սասունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բավական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, սակայն կան դեռ որոշակի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: «Մենք վստահ քայլերով շարժվում ենք առաջ, սակայն որոշ խնդիրներ կան, որոնց լուծման դեպքում աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն»,- ասաց նա:

Սասունյանն ընդգծեց, որ տարբեր երկրներում ձևավորված հարյուրամյակի հանձնաժողովներն առանձին են աշխատում, և յուրաքանչյուրը մտածում է, թե ինչպես կազմակերպել և իրականացնել ծրագրերը: «Հարկավոր է, որ բոլորը շուտափույթ համախմբվեն և միասին աշխատեն, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»,- բացատրեց նա: Սասունյանը նշեց, որ ինքն արդեն այդ հարցով խոսել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, և շուտով համադրման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

Նա չցանկացավ նշել, թե մասնավորապես ինչ միջոցառումներ են ծրագրվում` ընդգծելով, որ դա պետք է անակնկալ լինի Թուրքիայի համար, և այս պահին նպատակահարմար չէ դրանց մասին բարձրաձայնելը: «Իսկ Թուրքիային իսկապես լուրջ անակնկալ է սպասվում, եթե մենք կարողանանք ազգովի համախմբվել և միասին ակտիվ աշխատել: Թուրքիայում արդեն անհանգստացած են և խոսում են այն մասին, որ «հայկական ցունամին» մոտենում է, իսկ մենք պետք է այնպես անենք, որ նրանք իսկապես այդ «ցունամին տեսնեն»»,- ավելացրեց նա:

Թուրքիայում բոլորը շատ լավ գիտեն, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել և որքան շուտ նրանք ճանաչեն այդ փաստը, այնքան նրանց օգուտն է լինելու: «Եթե ճանաչեն, շատ լավ կլինի, չճանաչեն՝ ավելի վատ իրենց համար»,- եզրափակեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիրը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համա­կարգող պետական հանձնաժողովը կազմավորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանագրով: Այն կոչված է նոր թափ հաղորդել հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի հարյուրամյա տարելիցը արժանապատվորեն հիշատակելու, ոգեկո­­չելու և դատապարտելու նախաձեռնություններին, ինչպես նաև դրա հետևանքների վերացման համար մղվող անդադար պայքարին: Հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների հանձնաժողովներ են ստեղծվել աշխարհի տարբեր ծայրերի հայկական համայնքներում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում