ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: People հանդեսը սեպտեմբերի 19-ին հրապարակել Է աշխարհում առավել ինքնատիպ ոճով հագնվող կանանց ամենամյա ցուցակը: Վարկանիշը գլխավորել Է ամերիկացի դերասանուհի Քերի Վաշինգտոնը՝ «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի կինոաստղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Ես նախընտրում եմ հավասարակշռված հագուստները, այսինքն՝ ջանում եմ ոչ միանձնուհու նման հագնվել, ոչ Էլ՝ լողազգեստների մրցույթի մասնակցի: Հարկավոր Է գտնել ոսկե միջինը»,-ասել Է 36-ամյա Վաշինգտոնը:
Բացի նրանից, People-ի ցուցակում են հայտնվել գեղեցիկ սեռի եւս ինը ներկայացուցչուհիներ: Ջենիֆեր Լոուրենսը, որն այս տարի «Օսկար» Է ստացել «Ընկերս խենթ Է» ֆիլմում դերակատարման համար, ճանաչվել Է բարձր նորաձեւության օրենսդիր: Հանդեսի կարծիքով՝ կարմիր ուղեգորգի վրա հավասարը չունի Ջեսիկա Չեստեյնը («Նպատակ համար մեկ»): Ջինսն ամենից լավ Է կարողանում կրել «Ավատար»-ի աստղը՝ Զոյի Սալդանան:
Դասական ոճում լավագույնն Է ճանաչվել Էմմա Սթոունը («Աղախինը», «Նոր Սարդ-մարդը»), իսկ հագուստներ ընտրելու մեջ ամենահամարձակ կինը դարձել Է երգչուհի եւ դերասանուհի Սոլանժ Նոուլզը՝ հանրաճանաչ երգչուհի Բեյոնսեի քույրը: Բացի այդ, հրատարակությունը բարձր Է գնահատել Է դերասանուհիներ Քեյթ Բոսուորտի, Ջեննի Դեւան-Թաթումի, Լիլի Քոլինզի եւ Նիկոլ Ռիչի լավ ճաշակը:
Անցյալ տարի աշխարհում ինքնատիպ ոճով առավել աչքի ընկած կին Էր ճանաչվել Գվինեթ Փելթրոուն: