Կարծիքներ

Հալեպահայ համայնքին սպառնացող վտանգը կլինի Սիրիա նեխուժող թուրքերի կողմից. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

Հալեպահայ համայնքին սպառնացող վտանգը կլինի Սիրիա նեխուժող թուրքերի կողմից. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան սիրիական հակամարտության սկզբից օգնել է զինյալ ապստամբներին, և դեռ չի բացառվում նրա ներխուժումը Սիրիա, քանի դեռ թուրք-սիրիական սահմանին տեղակայված են մեծ քանակությամբ հարձակողական զենքեր: Այս մասին Մոսկվա-Թբիլիսի-Երևան տեսակամրջի ընթացքում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում և Սիրիայում ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ թուրքական ներխուժման դեպքում Հալեպի հայ համայնքը կհայտնվի մեծ վտանգի առջև։ «Շատերը ստիպված կլինեն լքել իրենք տները և հեռանալ քաղաքից։ Ներխուժելով Հալեպ՝ թուրքերը կփորձեն անտանելի իրավիճակ ստեղծել հայ համայնքի համար։ Երկու անգամ Թուրքիան մոտ էր Սիրիայի տարածք ներխուժելուն, և այժմ ամեն ինչ պատրսատ է սկսելու օդային և ցամաքային հարձակում Սիրիայի վրա», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆրաստյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը մտահոգություն հայտնեց, որ սիրիական հակամարտությունը կարող է դուրս գալ սահմաններից՝ ընդգրկելով նաև տարածաշրջանը։ «Սիրիական ճգնաժամի ազդեցությունը նկատվում է ամենուր։ Դա նկատելի է անգամ Երևանի փողոցներում, որտեղ լսվում են սիրիահայերի ձայները։ Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող երևույթները իրենց ազդեցությունն են ունենում Կովկասյան տարածաշրջանի վրա: Լարվածությունը շարունակվում է և՛ Թուրքիայում, և՛ Իրանում։ Սակայն կարծում եմ, որ սիրիական ճգնաժամի ազդեցությունը դեռ չի մեծանա հարավային Կովկասում»,- ասաց Սաֆրաստյանը։

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Սակայն իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամհայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում