Շոու բիզնես

«Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին

2 րոպեի ընթերցում

«Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին ժամը 21:30-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորություն ստանալու համար կպայքարենՄերի Վարդանյանը` «Երգն իմ այս» (10 տարեկան, ք.Վարդենիս),Միքայել Վարոսյանը` «Happy Day» (10 տարեկան, ք.Երևան),Դավիթ Վարդանյանը (11տարեկան) և Էռնա Միրզոյանը (15տարեկան)- «Լուսավորական» (ք.Ստեփանակերտ),Պետրոս Ղազարյանը` «Դու-դու» (12տարեկան, ք.Երևան),Կարեն Ուղուրյանը` «Ընկերներ ենք» (12տարեկան, ք.Երևան),Կարեն Օհանյանը` «Share and Like» (12տարեկան, ք.Երևան),Կարապետ Կարապետյանը` «Miracles», (13տարեկան, ք. Երևան),Գայանե Ղազարյանը` «We Are Young» (13տարեկան, ք.Երևան),Միլենա Ղազարյանը` «Անծանոթ աշխարհ» (13տարեկան, ք. Երևան),Ռոզա Կոստանդյանը` «Գիտեմ» (13տարեկան, ք.Վանաձոր),Մոնիկա Ավանեսյանը` «Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, ք.Երևան),Միքայել Սիմոնյանը` «Օտար մի վայրում» (12տարեկան, ք.Իջևան) երգերով:

Հաղթողը հայտնի կդառնա հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում