Հասարակական

Եվրախորհրդարանում բացվել է «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանում բացվել է «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական երկխոսության խթանմանը միտված«Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը սեպտեմբերի 16-20-ը ներկայացվում է Բրյուսելում` Եվրախորհրդարանի պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովՀրանտ Դինք hիմնադրամի պաշտոնական կայքը,«Սպասումից վեր» ցուցահանդեսը պատկերում է Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև երկար տարիներ դադարեցված երկխոսությունը: Երկաթուղու աշխատողները տարիներ շարունակ սպասել են գնացքի, որն այդպես էլ չի ժամանել: Ցուցադրության ընթացքում եվրոպական հասարակությանը կներկայացվեն հինգ փաստագրական ֆիլմեր, որոնք պատկերում ենհասարակ մարդկանց պատմություններն ու սպասումները. գյումրիաբնակ Կիման սպասել է Թուրքայից հյուրի, ով մի օր կգա և կթակի նրա դուռը; Բայանդուրի երեխաները, ովքեր խախտել են լռությունն իրենց երաժշտությամբ; իր պապի հետքերով գնալիս՝ Սոֆիայի ճանապարհը խաչվում է Կարսի բնակիչների հետ, ում գլխին կախված է տեղահանման վտանգը` ըստ քաղաքի բարեկարգման ծրագրի; մի քուրդի և մի հայի պատմություն, ովքեր փորձում էին միմյանց հասկանալ, քանզի երկուսն էլ գտվում էին նույն հետտրավմատիկ վիճակում: Բոլոր պատմությունները կոչ են պարունակում` լսել, խոսել և գործել սահմանից այն կողմ:

Փաստագրական ֆիլմերը նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր Հյուպատոսարանի և Բրիտանիայի դեսպանատան կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր թուրք և հայ երիտասարդ լուսանկարիչների համատեղ արտադրանքի համար՝ պատմությունները պատմելու նոր հնարքներով, բարձրացնել նրանց ձայնը և նպաստել երկու հարևան երկրների երկխոսությանը:

Ցուցահանդեսը հրավիրվել է ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովում ԵԽ պատվիրակությանև ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստանխորհրդարանական համագործակցությանհանձնաժողովներում ԵԽ պատվիրակության կողմից:Կազմակերպիչներեն են Հրանտ Դինքի hիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները:Ֆիլմերը հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում