ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնոլդ Շվարցենեգերը կխաղա օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի 2-րդ մասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Latino Review կայքը,սա Շվարցենեգերի և Քեմերոնի առաջին համագործակցությունն էգրեթե 20 տարվա դադարից հետո: Այսպիսով, Կալիֆորնիայի նախկին նահնագապետը կրկին համագործակցելու է ռեժիսորի հետ, ով նրան օգնել է դառնալ միջազգային գերաստղ: Նրանք միասին աշխատել էին «Տերմինատոր 1»,«Տերմինատոր 2», «Իրական ստեր» ֆիմլերում:
Դեռևս օգոստոսին հայտարարվել էր «Ավատար» ֆիլմի 2- րդ մասի աշխատանքների մեկնարկի մասին, ինչպես նաև` նկարահանվելու են ֆիլմի երեք նոր մասեր, որոնք էկրան կբարձրանան համապատասխանաբար 2016 թվականիդեկտեմբերին, 2017թ.-ին և 2018թ.-ին:
Ռեժիսորը նշել է, որ բանակցություններ են վարվում Չինաստանի կինոարտադրողների հետ` «Ավատար 2»-ը և «Ավատար 3»-ը համատեղնկարահանելու վերաբերյալ: ԸստՋեյմս Քեմերոնի` չինական կինոարդյունաբերությունը այսօր մեծ քայլերով առաջ է ընթանում, և երբ դուրս գա «Ավատար 2»-ը, չինական կինոարդյունաբերությունը արդեն գերազանցած կլինի ամերիկյան նույն ոլորտը: