Նարեկ Հախնազարյանը ծրագրերի, համերգների և Վալերի Գերգիևի հետ համագործակցության մասին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Washington Post-ը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ.-ին նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»: Բացառիկ տաղանդի տեր այս երիտասարդն առաջին անգամ չէ, որ հանդիսատեսին գերում է իր աննկարագրելի կատարումներով: Նարեկ Հախնազարյանի մատները մե՛րթ արագորեն, մե՛րթ դանդաղ կերպով թևածում են թավջութակի վրայով: Երաժշտական գործիքի և կատարողի միջև յուրօրինակ կապ է ստեղծվում: Արդյունքում՝ Նարեկն ու թավջութակը կարծես սկսում են զրուցել, հետո հանկարծ վիճում են, ապա կրկին զրույցի բռնվում, իսկ երաժշտությունն էլ գերում է բոլորի սրտերը:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13թթ.-ի համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBC Scottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղիանակավոր նվագախմբերի հետ:

Առաջիկայում Հախնազարյանը հանդես կգա մի շարք այլ երկրներում՝ բազմաթիվ համերգներով, որոնց մասին նա պատմեց «Արմենպրես»-ի թղթակցին:

-Նարեկ, սեպտեմբերի 14-ին ելույթ ունեցաքԵրևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեցիքԱրամ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան: Ի՞նչ զգացողություններ ունեքհամերգից հետո:

-Շատ մեծ անհամբերությամբ էի սպասում այս համերգին, որովհետև մասնակցում էի մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փայլուն ռուս ջութակահար Բորիս Բրովցինը կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Սա, իսկապես, պատմական իրադարձություն էր:

-Մոսկվայում սեպտեմբերի 17-ին կբացվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին: Եկեղեցու բացման արարողությունը կնշնավորվի մի շարք տոնական միջոցառումներով,այդ թվում նաև տոնական համերգով, որին նաևԴուքեքմասնակցելու:

-Այո, մոտակա օրերին կմեկնեմ Մոսկվա`մասնակցելու տոնական միջոցառմանը: Տեղյակ եմ, որ եկեղեցու բացման արարողությանը կմասնակցեն բազմաթիվ պաշտոնատար անձինք: Շատ մեծ տոնական համերգ է սպասվում, որտեղ ելույթ կունենան հայ երաժշտարվեստի մեծանուն գործիչները`Իզաբել Բայրաքդարյանը, Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Էդուարդ Թոփչյանը, նաև ես:

-Վերջին շրջանում նվագել եքԴավիթ Տեկլերի՝ 1698 թվականին ստեղծված թավջութակով: Ի՞նչ եղավ այդ թավջութակի հետ և ի՞նչ գործիքով եքայժմ նվագում:

-Ցավոք, ես այլևս այդ թավջութակով չեմ նվագում: Ես այժմ փնտրում եմ լավ թավջութակ: Կցանկանայի, որ մի հարուստ հայ ներդրում կատարեր և գներ լավ թավջութակ և ինձ այդ գործիքով նվագելու հնարավորություն ընձեռեր: Այժմ ես նվագում եմ բավական էժան և ինձ չբավարարող չինական թավջութակով: Հույս ունեմ, որ շուտով այս հարցը լուծում կստանա:

-Թավջութակը հաճախ կնոջհետ են համեմատում:

-Թավջութակը ևս պետք է շոյել, նրան պիտի հասկանաս և ճիշտ մոտեցում ցուցաբերես գործիքիդ նկատմամբ: Դա կարևոր է նաև տղամարդ-կին հարաբերություններում: Շատերն ասում են, որ թավջութակի տեսքը նման է կնոջ կազմվածքին: Ռուսերենով էլ թավջութակ բառն իգական սեռի է:

-Պատրաստվո՞ւմ եքմոտժամանակներս մասնակցել որևէ երաժշտական մրցույթի:

-Ո՛չ, կարծում եմ, որ Չայկովսկու անվան մրցույթը ցանկացած երաժշտի համար կարծես Օլիմպիական խաղեր լինեն, և դրանից հետո մասնակցել այլ մրցույթի՝ անիմաստ է: Չայկովսկու անվան մրցույթը բացեց իմ առջև շատ դռներ:

-Նարեկ, Դուք ծնվել եք երաժիշտների ընտանիքում, ովքեր մեծ ներդրում են ունեցել Ձեր՝ երաժիշտ դառնալու գործում: Ծնողները խստապահա՞նջ էին Ձեր նկատմամբ:

-Ես շատ հպարտ եմ իմ ծնողներով: Հայրիկս՝ Սուրեն Հախնազարյանը, 24 տարի նվագեց Կոմիտասի քառյակում, իսկ մայրիկս՝ Գայանե Հախնազարյանն, իմ առաջին ուսուցիչն էր: Երկուսն էլ Հայաստանի և Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսորներ են: Երջանիկ եմ , որ այդպիսի ծնողներ ունեմ: Ցավոք, Հայաստանում նրանք չգտնահատվեցին, չունեն ոչ մի կոչում՝ հաշվի առնելով, թե որքան բան են արել Հայաստանի համար: Կարծում եմ, որ դա ինչ-որ կերպ պետք է ուղղվի: Շատ գոհ և շնորհակալ եմ, որ ծնողներս իմ նկատմամբ խիստ են եղել: Ծնողներս իմ մեջ տեսան ներուժ և այն առաջ տարան: Փոքր տարիքում ես դա չէի հասկանում:

-Այսօր շատ ծնողներ իրենց երեխայի համար որպես գործիք ավելի շատ նախընտրում են ջութակը:

-Կարծում եմ, որ սա շատ սխալ կարծրատիպ է: Այսօր ջութակը և դաշնամուրը մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն ես չեմ համարում, որ թավջութակն ինչ-որ կերպ զիջում է այդ գործիքներին: Թավջութակը նույնիսկ առավելություններ ունի: Այդ կարծրատիպը պետք է փոխվի, և երեխան ինքը պետք է որոշի՝ ինչ գործիք նվագի: Ես հաճախ եմ ինձնից տարիքով փոքր թավջութակահարներին վարպետության դասեր տալիս և փորձում եմ փոխանցել իրենց այն ամենն, ինչ ձեռք եմ բերել 24 տարեկան լինելով հանդերձ:

-2012-13թթ.-ի համերգաշրջանում առաջին անգամ ելույթ եք ունեցել Rotterdam Philharmonic-ի հետ, որը ղեկավարում է Վալերի Գերգիևը: Մաեստրոյի հետ վաղո՞ւց եք համագործակցում:

-Գերգիևն իմ ամենասիրելի դիրիժորներից մեկն է և նրա հետ հաճախ եմ համագործակցում: Նրանից միշտ ինչ-որ բան եմ սովորում: Առաջին անգամ Չայկովսկու մրցույթի գալա-համերգին ենք ելույթ ունեցել և այդ օրվանից մենք միասի ննվագում ենք տարին գոնե 2-3 անգամ: Ես Rotterdam Philharmonic-ի հետ համերգին կատարեցի Դյութիլիեյի Թավջութակի կոնցերտը, որը առաջին անգամ էի նվագում, և Գերգիևին այն շատ դուր եկավ: Մենք որոշեցինք հաջորդ տարի այդ նույն գործը միասին կատարել Լա Սկալա թատրոնում:

-Մոտժամանակներս ի՞նչ այլ համերգների եքմասնակցելու:

-Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում 1,5 ամիս հետո հանդես կգամ: Ելույթներ կունենամ նաև Ճապոնիայում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում: Ընդ որում՝ կկատարեմ հայկական երաժշտություն: Ես փորձում եմ արտասահմանում տարածել հայկական երաժշտությունը:

Հարցազրույցը`Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները`Ֆելիքս Առուստամյանի

Հայերեն Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս