Շոու բիզնես

Լոնդոնյան նորաձեւության շաբաթը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը կբերի շուրջ 150 միլիարդ դոլարի եկամուտ

2 րոպեի ընթերցում

Լոնդոնյան նորաձեւության շաբաթը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը կբերի շուրջ 150 միլիարդ դոլարի եկամուտ

ԼՈՆԴՈՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում մեկնարկած նորաձեւության շաբաթը կբերի երկրի տնտեսությանն գրեթե 100 միլիոն ֆունտ եկամուտ, ինչը համարժեք է 150 միլիարդ դոլարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է Բրիտանական նորաձեւության խորհրդի նախագահ Նատալի Մասսեն: Նրա խոսքով` ֆեշն-արդունաբերությունն ամենամեծ գործատուն է տնտեսության կրեատիվ ոլորտում:

«Մենք նպատակ ունենք առաջիկայում եւս ողջ մեր ուժերով սատարել նրանց, ովքեր առնչություն ունեն այս ոլորտին` գլխավոր տնօրեններից մինչեւ հասարակ աշխատողներ, որպեսզի առաջիկայում առավել մեծ թվով պրոֆեսիոնալների ներգրավենք այս ոլորտում»,- հայտնել է Մասսեն շաբաթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Նա ընդգծել է, որ արդյունաբերության այս տեսակի կարեւորագույն մասը դիզայներներն են:Բրիտանական նորաձեւության խորհրդի նախագահի գնահատմամբ` շատ կարեւոր է, որ առաջիկա շաբաթում իրենք ամրապնդեն Լոնդոնի` որպես նորաձեւության աստղերի ծննդյան աշխարհի վարկանիշը:«Որովհետեւ այնպես, ինչպես մարդիկ հագնվում են լոնդոնյան փողոցներում, այնպես էլ հագնվում են ամբողջ աշխարհում»,- հավելել է նա:

2013 թվականին իրենց հավաքածուները կներկայացնեն մոտ 70 դիզայներներ: Ցուցադրությունների մեծ մասն անցկացվելու է «Սոմերսեթ հաուս» պատմական ամրոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում