Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի և գերմանական «Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ ժամանակն է մտածել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու մասին, ինչպես նաև, որ գերմանական մի քանի ընկերություն, մասնավորապես «Ալպտելկո» ընկերությունը հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով:

«Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը ճարտարագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին, բիզնես գործընթացներին և ծրագրերին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը շեշտը դնում է տվյալների հաղորդման, ինտերնետ արձանագրության (IP), արբանյակային և անլար կապի լուծումների վրա:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ուրախ է, որ կան հեռահաղորդակցության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցության հնարավորություններ:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն կապի, այլև նախարարությանն առնչվող մյուս ոլորտներում ևս համագործակցել»,- ընդգծել է նախարարը:

Ռայներ Մորելը հետաքրքրվել է նաև Հայաստանի արբանյակային ծրագրին առնչվող մանրամասներով: Նախարարը նշել է, որ ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը, և ծրագրի հետ կապված՝ առայժմ ընթանում են բանակցություններ:

Դեսպանը հույս է հայտնել, որ գերմանական ընկերությունները ևս հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանի արբանյակային ծրագրի նկատմամբ:

Հայերեն English

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները