Կարծիքներ

Հայաստանը կարող Է Մաքսային միությանը միանալ մինչեւ 2015 թվականը. Անդրեյ Սլեպնյով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող Է Մաքսային միությանը միանալ մինչեւ 2015 թվականը. Անդրեյ Սլեպնյով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մինչեւ 2015 թվականը կարող Է անցնել Մաքսային միությանը միանալու բոլոր փուլերը, դառնալ այդ ինտեգրացիոն միավորման լիարժեք մասնակիցը եւ ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, սեպտեմբերի 13-ին Մինսկում լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Նա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը որակել Է որպես «շատ լուրջ քաղաքական քայլ» եւ երկրի «ռազմավարական ընտրություն»: Սլեպնյովի գնահատմամբ, Մաքսային միությանը Հայաստանի լիարժեք մասնակցությունը կբերի հայկական տնտեսության վերականգման:

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու ժամկետների հարցին՝ նախարարը նշել Է, որ «մենք պետք Է ձգտենք հասնել նրան, որ Հայաստանը լինի Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր: Ուստի մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում պետք Է կատարել Մաքսային միությանը միանալու ողջ աշխատանքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում