ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովայի` սեպտեմբերի 15-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախանշված համերգը չեղյալ է հայտարարվել նրա բեմական ընկերոջ` Մեծ թատրոնի մենակատար Ռենատ Արիֆուլինի առողջական վիճակի պատճառով: Համերգի կազմակերպիչ «Ալեքս Իվենթ» ընկերությունից «Արմենպրես»-ինտեղեկացրին` չեղյալ է հայտարարվել նաեւ բալետի պարուհու` սեպտեմբերի 13-ին Թբիլիսիում կայանալիք համերգը:
«Նոր դար» համերգային ծրագիրը կառուցված է Ռենատի հետ երկու դուետ համարների վրա, որոնք հնարավոր չէ փոխարինել` մանավանդ համերգից ընդամենը երկու օր առաջ: Ես շատ վշտացած եմ, որ չեմ կարողանա թբիլիսյան եւ երեւանյան հանդիսատեսին նվիրել իմ նոր շոուն: Սակայն, ցավոք, այդպես պատահում է, քանի որ, ինչպես ասում են, մարդը ենթադրում է, իսկ Աստված` կամենում: Սա կյանք է: Հույս ունեմ, որ հանդիսատեսը ըմբռնումով կմոտենա ստեղծված իրավիճակին»,- ասել է Վոլոչկովան` համոզվածություն հայտնելով, որ իր ինքը Վրաստանում եւ Հայաստանում համերգներով հանդես գալուհնարավորությունդեռ կունենա,եւ իր երկրպագուները, անկախ ամեն ինչից, իրեն սիրում են եւ սպասում նոր հանդիպումների:
Գնված տոմսերը հնարավոր է վերադարձնել համերգային դահլիճներրի տոմսարկղներ, Թբիլիսում` Ֆիլհարմոնիայի պետական համերգային դահլիճի, իսկ Երեւանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահի:
Անաստասիա Վոլոչկովան Ռուսաստանի Մարիինյան, Անգլիական Ազգային եւ Յուրի Գրիգորովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկն է: Նա մենահամերգով հայ հանդիսատեսին ներկայացել էնաեւ 2012 թ. հոկտեմբերին: