Երրորդ ոսկե մեդալը Ֆրանկոֆոնիայի խաղերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւս մեկ ըմբիշ՝ 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին նվաճել Է ոսկե մեդալ Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի 7-րդ մարզական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, Կազիշվիլին դարձել Է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երրորդ ըմբիշը, ով նվաճել Է այս մրցաշարի չեմպիոնի կոչումը: Մինչ այդ հաղթողի տիտղոս Էին նվաճել 55 կգ քաշային Օհան Գիքինյանը եւ 66 կգ քաշային Նարեկ Սիրունյանը:
Ֆրանկոֆոնիայի խաղերի մրցումներին մասնակցում են 54 երկրների 2500 մարզիկներ, այդ թվում՝ 23 մարզիկ Հայաստանից:
Մրցումների հանդիսավոր բացմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւս 29 երկրների ղեկավարներ եւ նախարարներ, այդ թվում նաեւ Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Մեր երկրի մարզիկները մասնակցում են եւս 4 մարզաձեւերի՝ ատլետիկայի, խճուղային հեծանվասպորտի, սեղանի թենիսի եւ ձյուդոյի մրցումներին:
Ֆրանկոֆոնիայի խաղերը կավարտվեն սեպտեմբերի 15-ին: