Եվրոպան պետք է ըմբռնումով վերաբերվի Հայաստանի ընտրությանը. Լեւոն Շիրինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության միանալը Մաքսային միությանը մեծապես պայմանավորված է աշխարհագրական գործոնով: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Այս որոշումը 80 տոկոսով կարող ենք հաշվել որպես աշխարհագրական գործոնի թելադրանք, մնացածը կարող եք սուբյեկտիվ ցանկություններով պայմանավորել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շիրինյանը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը ուժային կենտրոն է դառնում:

Շիրինյանը հարց հղեց, թե արդյոք Եվրոպական կառույցներն ու Միացյալ Նահանգները 20 տարվա ընթացքում Հայաստանին տվել են թուրքական ներխուժման դեմ անվտանգության երաշխիք: Քաղաքագետը հիշեցրեց Գաբալայում Թուրքիայի նախագահի պանթուրքիստական հայտարարությունները եւ եվրոպական մամուլում այդ մասին արձագանքների բացակայությունը: «Անվտանգության երաշխիք Հայաստանի Հանրապետությանը որեւէ մեկը չի տվել»,- ասաց Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Մաքսային միությանն անդամակցելով Ղազախստանի եւ Բելառուսի ինքնիշխանությունը այլ պետությունների համեմատ չի նվազել: Շիրինյանն ասաց, որ Հայաստան պետության կայացումը բացառապես կախված է հայերից, իսկ Եվրոպան պետք է ըմբռնումով վերաբերվի Հայաստանի ընտրությանը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին