Շոու բիզնես

Անկախության տոնին նվիրված Նունե Եսայանի համերգը անակնալներ է խոստանում

2 րոպեի ընթերցում

Անկախության տոնին նվիրված Նունե Եսայանի համերգը անակնալներ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Անկախության տոնին կներկայանա մեծ մենահամերգով: «Արմենպրես»-ին երգչուհու ֆան-ակումբից տեղեկացրին, որ սեպտեմբերի 7-ին նախանշված համերգը առաջարկրկվել է տեղափոխել, ինչին երգչուհին սիրով համաձայնել է:

Երգչուհու ֆան-ակումբից հավաստիացրին, որ բացօթյա կայանալիք համերգը կուղեկցվի բազմաթիվ անակնկալներով:

Նունե Եսայանը ծնվել է 1969թ. օգոտսոսի 5-ին, Երեւանում:Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986թ.-ին ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: 1987թ.-ին որոշել է փոխել մասնագիտությունը: 1988թ.-ին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանըև կոմպոզիտոր, երգիչ Արթուր Գրիգորյանը: 1990թ.-ին ավարտելով քոլեջը` ընդունվել էԿոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: 1993-95թթ.-ին բացակայել է Հայաստանից և երաժշտական գործունեություն ծավալել արտերկրում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը: 2006թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում