3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2013-2014 թվականների Համաշխարհային մրցունակության զեկույցը, որում Հայաստանը գրավել է 79-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարվա զեկույցի համաձայն`ի տարբերության նախորդ տարվահամաշխարհային տնտեսության հեռանկարներն ավելի դրական են։
«Սույն տարվա զեկույցը երեք հիմնական ուղերձ է փոխանցում. առաջին` տնտեսական մրցակցության շարժիչ ուժն են հանդիսանում հզոր կառույցները, ուր առանձնակի կարևորվում է նորարությունը: Եվ սա արտացոլվում է լավագույն տասնայկում ընդգրկված առնվազն հինգ երկրների տնտեսությունների օրինակով, որոնք նորարության համաշախարհային կենտրոններն են: Դրանք են`Շվեյցարիան, Սինգապուրը, Գերմանիան, Ֆինլանդիան և ԱՄՆ-ը: Երկրորդ հաղորդագրությունն այն է, որ համաշխարհային տնտեսություններն սկսել են բարելավվել, դուրս գալ ճգնաժամից, իսկ հաջորդ տարիներին արդեն ակնկալվում է արագ տնտեսական աճ: Բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն լուրջ բարեփոխումներ են կատարել տնտեսության ոլորտում, բայց դեռևս կառուցվածքային լուրջ փոփոխությունների կարիք կա: Եվ երրորդ կարևոր հաղորդագրությունն այն է, որ այս բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարության, գործարար ոլորտի և քաղաքացիական հասարակության առաջնորդների կողմից համագործակցված աշխատանք»,- նշել էՀամաշխարհային տնտեսական ֆորումի գլխավորտնօրենՋեննիֆեր Բլանկը:
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես առաջատար երկրների տասնյակում ներգրավվել են մի շարք եվրոպական երկրներ` Շվեյցարիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան` ամրապնդելով իրենց դիրքերն աշխարհի ամենամրցունակ տնտեսությունների շարքում: Գլխավոր տասնյակում ընդգրկվել են երեք ասիական երկրներ` Սինգապուրը, Ճապոնիան և Հոնկոնգը, նաև` ԱՄՆ-ը: Զեկույցում նշվում է, որ առավել մրցունակլավագույն 10 տնտեսությունների ճնշող մեծամասնությունը հատկապես լավ արդյունքներ է ցուցաբերելնորարարության և ինստիտուցիոն ոլորտներում:
Զեկույցում ներառված է 148 երկիր: Մեր հարևանպետություններիցԻրանը գտնվում է 82-րդ հորիզոնականում,Ռուսաստանը` 64-րդ,Թուրքիան`44-րդ, Ադրբեջանը` 39-րդ, իսկ Վրաստանը` 72-րդ: