Շոու բիզնես

Կոպենհագենը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2014»-ը

2 րոպեի ընթերցում

Կոպենհագենը կհյուրընկալի  «Եվրատեսիլ 2014»-ը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից: Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: Գալիք տարվա մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը: Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005թ.-ին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը: 2014թ.-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում դիտելուհնարավորություն կունենա 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից՝ այդ թվում «Առաջին ալիքի» հեռուստադիտողները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում