Հասարակական նախաձեռնությունները շարունակում են պայքարը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքի դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու մի քանի հասարակական նախաձեռնություններ կոչով դիմել են ՀՀ քաղաքացիներին՝ սատարելու հանուն ընտանիքի եւ հոգեւոր ավանդական արժեքների պաշտպանության համար մղվող պայքարին: Նրանք ցանկանում են համատեղ ջանքերով կասեցնել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը` չնայած ՀՀ կառավարության կողմից վերջերս օրենքում առաջարկված փոփոխությանը: Միաժամանակ նրանք առաջարկել են դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին նախաձեռնելու՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու գործընթաց: Օգոստոսի 30-ին հրավիրված ասուլիսում «Համահայկական ծնողական կոմիտե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Բոշյանը նշեց, որ իրենք դեմ են Հայաստանում այլասերվածության քարոզին, ոչ թե սեռափոխ անձանց:

Օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմնավորումներից Բոշյանը նշեց ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ընտանիքը հասարակության բնական բջիջն է:Ըստ նախաձեռնության անդամի, Մայր օրենքում օգտագործված «հոգեւոր» եզրույթը հակասում է միասեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պաշտպանությանը: Բոշյանը նշեց նաեւ օրենքի հակասահմանադրականության մասին վկայող մի քանի այլ կետեր:

Օրենքը հակասահմանադրական ճանաչելու կոչին միացել են Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Համահայկական խնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությունը, «Ոչ գենդերային այլասերումին», «Լրագրողներն ընդդեմ այլասերվածության» եւ «Իրավաբաններն ընդդեմ այլասերվածության» նախաձեռնությունները, «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» գիտավերլուծական կենտրոնը, «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ-ն:

ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ին Ազգային Ժողովին առաջարկել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարա­վորու­թյուն­ների ապահովման մասին»օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, այսինքն`գենդերի սահմանումը` որպես «տարբեր անձանց՝ ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք» ձեւակերպումն առաջարկվեց հանել: Նշված օրենքն ընդունվել է 2013-ի մայիսի 20-ին եւ դարձել հասարակական լայն քննարկումների առարկա:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար