Ալեքսեյ Մալաշենկոն Ռուսաստանում հայ և վրացի ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունք չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան անհնար է պատկերացնել առանց ներգաղթյալների: Այս մասին օգոստոսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մոսկվայի «Քարնեգի» կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն, ով ասուլիսին միացել էր Skype-ի միջոցով:

«Մոսկվայում ներգաղթյալներ միշտ են եղել, և առանց նրանց հնարավոր չէ պատկերացնել Մոսկվան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Մալաշենկոն և հավելեց, որ մինչև օրս հստակ չէ, թե Ռուսաստանում որքան ներգաղթյալ կա:

Նրա խոսքով` այս թեմայով քննարկումները պետք է անցկացվեն առանց հույզերի, քանզի դրանք շատ հաճախ խանգարում են իրավիճակի ճիշտ գնահատմանը:

«Պետք է նշել, որ հայերի և վրացիների հանդեպ Մոսկվայում առհասարակ վատ վերաբերմունք չկա, իսկ Չեչնիայում և Դաղստանում նրանք ընկալվում են որպես օտար: Այն ներգաղթյալները, որոնք գալիս են մեծ քաղաքներ, առանձնանում են տեղի բնակչությունից, և այդ հարցում Ռուսաստանը բացառաություն չէ. նույնն է նաև Գերմանիայում, Շվեցարիայում, Ֆրանսիայում»,-ասաց բանախոսը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ սխալ է ներգաղթյալների հանդեպ վերաբերմունքը կովկասաֆոբիա համարել:«Խնդիրը պետք չէ դիտարկել միայն Ռուսաստանի մակարդակով, այն առկա է ամենուրեք»,- նշեց Իսկանդարյանը` հավելելով, որ պետք է գտնել բարեկամաբար ապրելու եղանակը:

Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայի «Մատվեևսկի» շուկայում առևտրականների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքից հետո Ռուսաստանը շուկաների ապաքրեականացմանն ուղղված լայնամասշտաբ գործողություններ սկսեց, այդ թվում` ապօրինի ներգաղթյալների հայտնաբերմանն ու երկրից արտաքսմանն ուղղված: Դրանցընթացքում արդեն փակվել են Մոսկվայի և մերձմոսկովյան 9 շուկաներ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին