Իրավունք

Կալինինգրադի ոստիկանությունը չի մեկնաբանում հայկական եկեղեցու մոտ հնչած կրակոցների դրդապատճառները

1 րոպեի ընթերցում

Կալինինգրադի ոստիկանությունը չի մեկնաբանում հայկական եկեղեցու մոտ հնչած կրակոցների դրդապատճառները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կալինինգրադում օգոստոսի 27-ի երեկոյան Հայ Առաքելական Սուրբ Ստեփանոս եկեղեցուհարևանությամբտեղի ունեցածկրակոցների կապակցությամբորոշ մանրամասներ են բացահայտվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելովREGNUM լրատվական գործակալությանը, Կալինինգրադի ՆԳՆմամուլի ծառայությունից հայտնել են, որ ժամը20:30-ին հաղորդագրություն է ստացվելտեղի ոստիկանական բաժանմունք այն մասին, որ Գերցենի փողոցումկռիվ է սկսվել մի խումբ տղամարդկանց միջև, լսվել ենկրակոցների ձայներ:

Ամիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումներ և օպերատիվքննչականխումբ, սակայնկռվի մասնակիցներին հաջողվել է փախչել անհայտ ուղղությամբ:Կռվի վայրում հայտնաբերվել են տրավմատիկ ատրճանակիպարկուճներև կացին: Ոստիկաններն արդեն հարցաքննել են վկաներին և ականատեսներին:Որոնողական աշխատանքների արդյուքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցների մեքենաներից մեկը, որով շտապօգնության կայան էին տեղափոխելհրազենային վնասվածքներ ստացած երեք տղամարդկանց:

Դեպքի պատճառներն առայժմ անհայտ են:Ոստիկանությունը չի մեկնաբանել սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ միջադեպը տեղի է ունեցելազգային հենքի վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում