Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կնշի ստեղծման 80-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական` 80-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացումով:«Արդեն երկար տարիների ավանդույթ է թատերաշրջանը բացել «Անուշ»-ով: Այս տարին էլ բացառություն չի լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 80-րդ թատերաշրջանում հանդիսատեսին անակնկալներ են սպասվում: Թատրոնի` 400 հոգուց բաղկացած ստեղծագործական խումբը հանդես կգա բազմաթիվ ելույթներով` նաև արտերկրից հրավիրված արտիստների հետ: Սպասվում են նաև նոր նախագծեր և ծրագրեր:

«Նախորդ տարվա սեպտեմբերին մեզ մոտ մեկնարկեց «Համերգ ճեմասրահում» ծրագիրը, որի բոլոր տոնական երեկոների ընթացքում հնչեցին բազմաթիվ ստեղծագործություններ` այդ թվում հայ կոմպոզիտորների գործերը: Մարդիկ միջոցառմանը սկսեցին գալ երեկոյան հագուստով` ինչպես բազմաթիվ զարգացած երկրներում: Ուրախալի է, որ երիտասարդներ ևս մասնակցում էին միջոցառումներին»,-նշեց Կամո Հովհաննիսյանը:

«Համերգ ճեմասրահում» ծրագրի հաջողությունը ոգևորել է թատրոնի աշխատակիցներին: Օպերային թատրոնում սեպտեմբերից նոր նախագիծ է մեկնարկելու, որը կրում է «Նվագախումբ +» խորագիրը: Նախագծի շրջանակներում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ելույթներով հանդես կգա տարբեր մենակատարների հետ:

Նոր թատերաշրջանում կնշվի հայ օպերային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Թատրոնում կնշեն նաև Անտոն Քոչինյանի 100-ամյակը:

Նախատեսված են համերգներ` նվիրված աշխարահահռչակ կոմպոզիտորներ Վերդիի և Վագների 200-ամյա հոբելյաններին: Թատրոնի նվագախումբը կկատարի Վերդիի «Ռեքվիեմ»-ը, ինչպես նաև կներկայացվեն «Տրավիատա» և «Տրուբադուր» ստեղծագործությունները: Վագներին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան ճանաչված հայ սոպրանոներ Աննա Կասյանը` Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ` Ռոզի Անուշ Սվազլյանը, Գերմանիայից` Հրաչուհի Բասենց Խումարյանը:Բացի այդ` Արամ Խաչատրյանի110-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կներկայացվեն կոմպոզիտորի «Սպարտակ», «Գայանե», «Ձոն հավերժության» բալետային ներկայացումները, իսկ Արամ Խաչատրյանի անվան եռյակը ելույթ կունենա «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում:

Ամերիկացի ճանաչված խորեոգրաֆներ Էդի Լիանգին, Թրեկ Մակենթայերը թատրոնում կիրականացնեն բեմադրություններ` «Ամերիկյան բալետի երեկո» խորագիրը կրող միջոցառման ներքո:

«Պրեմիերաներ շատ կլինեն»,- խոստացավ Կամո Հովհաննիսյանը, բայց դրանց մասին չխոսեց:

Ազգային օպերային թատրոնը հիմնադրվել է1933թ.: Այն բացվել է Ալ. Սպենդրիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ հունվարի 20-ին:

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է