Ամերիկահայ երգչի տեսահոլովակն արժանացել է MTV Video Music Awards 2013-ի «Լավագույն հատուկ էֆեկտներ» մրցանակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկյան «Capital Cities» երաժշտական փոփ խումբը, որի երաժիշտ-կատարողներից է ամերիկահայ Սիբու Սիմոնյանը, հաղթող է ճանաչվելհեղինակավոր MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխության«Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգում իր«Safe and Sound» տեսահոլովակի համար:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նույն անվանակարգում առաջադրվել էին «Duck Sauce», «Flying Lotus», «Skrillex» և «The Weeknd» խմբերը:

Օգոստոսի 25-ին Նյու Յորքում կայացած մրցանակաբաշխության արարողության ժանանակ «Safe and Sound»տեսահոլովակը ներկայացված է եղել երկու անվանակարգում` «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն հատուկ էֆեկտներ» մրցանակների համար:16 շաբաթ շարունակ երգը եղել է «Billboard»-ի100 հիթ-շքերթում, բացի դրանից, շարունակում է մնալ այս շաբաթվա թոփ տասնյակի մեջ:

«Capital Cities» փոփ խումբը ստեղծվել է 2009 թվականին կատարող երաժիշտների՝ Սիբու Սիմոնյանի և Ռայան Մերչանթի կողմից:

MTV Video Music Awards-ի ամենամյա արարողությունն անցկացվում Է 1984 թվականից: Այս տարի այն բացվել Է օգոստոսի 25-ին Նյու Յորքում: Մրցանակը շնորհվում Է 11 անվանակարգերում, որոնց մեծ մասում հաղթողը որոշվում Է MTV-ի հեռուստադիտողների տված ձայների թվով:

Հայերեն English

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը