Ռոն Քեյը հոդվածով անդրադարձել է գլենդեյլաբնակ Զարեհ Սինանյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Los Angeles Daily News-ի նախկին խմբագիրՌոն Քեյը, ով համարվում է ամերկյան ամենաազդեցիկ քաղաքական վերլուծաբաններից մեկը,վերլուծական հոդված է հրապարակել Գլենդեյլի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Զարեհ Սինանյանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նշված թերթը, վերլուծաբանի գնահատմամբ` հայազգի երիտասարդ գործչի գործունեությունը հետաքրքրական է, քանզի նա պայքարում է իր քաղաքական նպատակների ու գաղափարների իրականացման համար:

Շատ հարցերում Սինանյանըհետևում է իր թեկնածությունը պաշտպանած Հայ դատի հանձնախմբի քաղաքականությանը, ինչպես, օրինակ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կոշտ բանավեճերում, երբ նա այլընտրանքային լուծում առաջադրեց քաղաքային խորհրդի ընդունած նոր բանաձևի դեմ` առաջարկելով սակագնիտարեկան ընդհամենը 3 տոկոս բարձրացում: Ընդունված բանաձով նախատեսվում է Էլեկտրաէներգիայի գինը 2013թ.-ին բարձրացնել 8 տոկոսով, 2014թ.-ին՝ 7 տոկոսով, 2015թ.-ին՝ 5 տոկոսով, իսկ 2016 ու 2017 թվականներին՝ 2-ական տոկոսով:

«Ես հասկացա, որ Հարավային Գլենդեյլին վերաբերող խնդիրներում իմ տեսլականը տարբերվում է մյուսների տեսլականից: Շրջելով քաղաքի այդ հատվածում` դուք կարող եք տեսնել, թե ինչպես է այն որակապես տարբերվում Հյուսիսային Գլենդելից, որտեղ ես եմ բնակվում, և որտեղ մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում: Հարավային Գլենդեյլի բնակիչների համար սակագների բարձրացումը կարևորագույն խնդիր է»,- մեկնաբանել է Սինանյանը:

Ըստ նրա` ստեղծված իրավիճակումբնակչության ցածր եկամուտ ունեցող հատվածի համար Էլեկտրաէներգիայի վարձիթանկացումը10-ից 13 դոլարի «մխիթարական մրցանակ է, պահեստային լուծում»:

«Իմ նախընտրական քարոզարշավի կարգախոսն էր` «Եկեք Գլենդեյլը դարձնենք ավելի լավը», որն իրագործելու համար անհրաժեշտ է ավելի թափանցիկ գործել և Գկենդեյլում բիզնեսի զարգացման համար հնարավորություններ ստեղծել... Եկեք անկեղծ լինենք. առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պատրաստվում ենք բարձրացնել աշխատավարձերը, ինչից այս ամբողջ մոդելը կփլուզվի, և մենք կրկին ստիպված կլինենք կանգնել սակագների բարձրացման խնդրի առջև»:

Հոդվածագիրը նաև անդարադարձել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպին, որստվեր էր գցել հայազգի քաղաքական գործչի հեղինակության վրա: Youtube կայքով տարածվել էր տեսանյութ, ուր ներկայացվում էին տարիներ առաջ Սինանյանի արած ռասիստական բնույթի մեկնաբանությունները: «Այնուհանդերձ, բողոքի ոչ մի դեպք չի գրանցվել ընտրություններից հետո նրա պահվածքի վերաբերյալ` որպես ընտրված պաշտոնյա»,- հավելում է հոդվածագիրը:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի