Ամերիկացի մասնագետը կասկածներ չունի Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության բարձր մակարդակի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման վարչության ղեկավարՋոզեֆ Քրոլը հիմքեր չի տեսնում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձր մակարդակին կասկածելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ամերիկացի մասնագետը, ով Հայաստան է ժամանել ՀՊՃՀ-ում անցկացվող միջուկային անվտանգության վերաբերյալ 5-օրյա սեմինարին մասնակցելու համար, նշեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումներն իրականացվում են: «Մենք էներգետիկայի բնագավառում արդեն բավականին երկար ժամանակ համագործակցում ենք Հայաստանի հետ եւ այդ ընթացքում Հայաստանում ատոմային էլեկտրակայանի անվտանգության հետ կապված խնդիրներ չենք նկատել»,- ասաց նա: Քրոլն ընդգծեց, որ իրենց գործը համապատասխան կադրեր պատրաստելն է, ովքեր կմշակեն ատոմակայանի անվտանգության բոլոր նորմերն ապահովելու քայլեր եւ կիրականացնեն դրանք:

Անդրադառնալով ՀՊՃՀ-ում անցկացվող «Արտակարգ իրավիճակներին արձագանքելու միջազգային ռադիոլոգիական վարժանքների աջակցման ծրագիր եւ ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմայով 5-օրյա սեմինարին՝ Ջոզեֆ Քրոլն ընդգծեց, որ կարեւորում է նման միջոցառումների անցկացումը եւ միշտ պատրաստ է համագործակցության: «Մենք նման դասընթացների եւ սեմինարների մասնակցում ենք տարբեր երկրներում եւ կարեւորում ենք դրանց անցկացումը, քանի որ շատ երկրներ են ատոմային էլեկտրակայաններ շահագործում, իսկ մենք միշտ պատրաստ ենք էներգետիկայի եւ միջուկային անվտագնության հարցում համագործակցել բոլորի հետ, փոխանցել մեր փորձը եւ, ինչու ոչ, նաեւ սովորել ուրիշներից»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում անցկացվող սեմինարի դասընթացների ժամանակ իրենք ցույց կտան, թե մարդկային կյանքեր փրկելու համար բժշկական ինչպիսի միջոցառումներ է պետք ձեռնարկել ատոմակայանի վթարի դեպքում: «Կցուցադրենք նաեւ տեխնիկական այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն անվտանգության ապահովման եւ ռադիոակտիվ աղբյուրների հայտնաբերման համար»,- ասաց Քրոլը՝ համոզվածություն հայտնելով, որ սեմինարը կօգնի հայ մասնագետներին ավելի կատարելագործել իրենց մասնագիտական որակները եւ դրանք օգտագործել ատոմակայանի անվտանգ աշխատանքի ապահովման գործում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում օգոստոսի 26-30-ը 5-օրյա սեմինար կանցկացվի, որի ժամանակ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները դասընթացներ կանցկացնեն «Տեխնիկական միջոցների ցուցադրում եւ վարժանքներ» եւ «Ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմաներով:

Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976թ. դեկտեմբերի 28-ին: Երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ. հունվարի 5-ին: Մեծամորի ատոմակայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres