ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջասթին Թիմբեռլեյքը հաղթել Է MTV Video Music Awards 2013-ի երկու անվանակարգերում: Երաժշտի «Suit & Tie» տեսահոլովակը, որը նկարահանվել Է Jay-Z ռեպերի հետ համատեղ, հաղթող Է դարձել «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Թիմբեռլեյքի մյուս տեսահլովակը՝ «Mirrors»-ը պարգեւ Է ստացել լավագույն մոնտաժի համար: Բացի դրանից, երաժշտին Է հանձնվել Մայքլ Ջեքսոնի անվան «Video Vanguard» հատուկ պարգեւն արդի երաժշտական տեսահոլովակների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը:
Ամերիկացի քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆտն ստացել Է MTV Video Music Awards 2013-ի մրցանակը «Կնոջ տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում «I Knew You Were Troubleե տեսահոլովակի համար: Ռոքի ժանրում լավագույն տեսահոլովակի համար պարգեւ Է ստացել 30 Seconds to Mars խումբը: Լավագույն փոպ-տեսահոլովակ Է ճանաչվել Սելինա Գոմեսի տեսահոլովակը, իսկ սոցիալական տեսակետից ամենահրատապ կոմպոզիցիան Է ճանաչվել Macklemore & Ryan Lewis խմբի «Same Love» երգը՝ նվիրված սեռական փոքրամասնությունների իրավունքներին:
MTV Video Music Awards-ի ամենամյա արարողությունը, որն անցկացվում Է 1984 թվականից, բացվել Է օգոստոսի 25-ին Նյու Յորքում: Մրցանակը շնորհվում Է 11 անվանակարգերում, որոնց մեծ մասում հաղթողը որոշվում Է MTV-ի հեռուստադիտողների տված ձայների թվով: