Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ամփոփել է կիսամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաև պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա, 2013թ.-ի 1-ին կիսամյակում նախապատրաստված նյութերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունումհարուցվել է 31 քրեական գործ, որոնցից 13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 188-րդ, 291-րդ, 345-րդ, 353-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցված քրեական գործերով արձանագրված գույքային վնասը կազմել է 1 մլրդ 967 մլն դրամ, վարչության դատախազների անմիջական դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 121,5 մլն դրամ, դատաքննության ընթացքում` 62,6 մլն դրամ:

Մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 123,7 մլն դրամ, իսկ դատաքննության ընթացքում` 62,6 մլն դրամ, որն էլ ամբողջությամբ վերականգնվել է վարչության դատախազների դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 4 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել:

Այս տարվա 1-ին կիսամյակում դատարան է հարուցվել 954 մլն 169 հազար դրամ հայցապահանջով 43 հայց, որոնցից 40-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, իսկ 3-ը` քրեական դատավարության կարգով:

Դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 1 մլրդ 990 մլն 158 հազար դրամի 49 հայցով, որոնցից բավարարվել է 1 մլրդ 914 մլն 732 հազար դրամի 32 հայց, մերժվել է 68 մլն 508 հազար դրամի 15 հայց, իսկ 99 հայցի դատաքննությունն ընթացքի մեջ է:

Նույն ժամանակահատվածում դատախազության մարմինները` ներառյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանությանվարչությունը, դատարան են հարուցել 2 մլրդ 136 մլն 330 հազար դրամ հայցապահանջով 142 հայց:Դատարաններում քննվել է 130 հայց, որոնցից բավարարվել է 2 մլրդ 760 մլն 519 հազար դրամ (նշված գումարի չափը պայմանավորված է նախորդ տարվանից փոխանցված և քննության առնված հայցերով) հայցապահանջով 89 հայց, մերժվել է 28, կարճվել` 13 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 21 մլն 127 հազար դրամ:

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ