Մշակույթ

Հոկտեմբերին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, նվիրված կլինի հայկական անիմացիայի 75-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի կազմկոմիտեից` հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Այս տարվա փառատոնը յուրահատուկ է նրանով, որ հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ։ Մրցույթի հաղթողների համար «Կոնվերս բանկ»-ը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌեԱնիմանիա» փառատոնի ավարտին:

Թեմատիկ մրցույթին կարող են մասնակցել 16-23 տարեկան երիտասարդներ, որոնք պետք է պատրաստեն 15-30 վրկ տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված «Կոնվերս բանկ»-ի 20-ամյա հոբելյանին:

Աշխատանքների հանձնման վերջնաժամկետն հոկտեմբերի 14-ն է: Հաղթողների համար բանկը սահմանել է մրցանակներ.1-ին մրցանակակիրը կստանա 250 հազար դրամ, ինչպես նաև բանկի կողմից 500 հազար դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր,2-րդ մրցանակակիրը` 150 հազար դրամ, իսկ3-րդ մրցանակակիրը` 100 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում