ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք 2013» Հայաստանը ներկայացնող 9-ամյա Էլինա Չոլախյանը օգոստոսի 18-ին` մրցութային առաջին օրը, որպես միջազգային հիթ կներկայացնի ամերիկյան երգչուհի Քրիսթինա Ագիլերայի երգացանկից «Hurt» ստեղծագործությունը: Ղրիմից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամ Սյուզի Շահբազյանը տեղեկացրեց,որ մրցութային երկու օրերի ընթացքում էլ մեր երկրի պատվիրակը կներկայանա 8-րդ համարի ներքո:
«Էլինայի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ այստեղ մրցույթի ընդհանուր մթնոլորտը շատ առողջ է, եւ չկա ոչ մի լարվածություն»,- պատմեց Շահբազյանը: Նրա խոսքով` մրցույթի գլխավոր ռեժիսոր ԱլեքսանդրՌեւզինը անձամբ հորդորում է փոքրիկ մասնակիցներին ոչ մի պահ չկենտրոնանալ այս կամ այն մրցանակային տեղը գրավելու մտքի վրա:
«Կարծում եմ, նման դրական, ընկերական մթնոլորտի ձեւավորմանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ մասնակիցները մրցույթի անցկացման օրվանից մոտ մեկ շաբաթ, տաս օր ավելի շուտ են ժամանում, շփվում միմյանց հետ, ծանոթանում»,- նշեց հայաստանյան պատվիրակության անդամը:
Նա պատմեց, որ հայաստանի մասնակցին սատարելու եւ Ղրիմի «Արտեկ» դահլիճում կայանալիք համերգային ծրագրին մասնակցություն ունենալու նպատակով ժամանել են ոչ միայն երգչուհի Լիդուշիկը, այլեւ Վլադիմիր Արզումանյանը, «Մանկականնոր ալիք2012» մրցույթում Հայաստանը միաժամանակ ներկայացրածՍոնաԳյուլխասյանը եւԱրինաՄալխասյանը, ինչպես նաեւ «Նոր ալիք 2013»-ի հայաստանյան պատվիրակ Մաշա Մնջոյանը:«Ի դեպ, Ալեքսանդր Ռեւզինը Մաշային հանձնարարել է անձամբ պարապել Էլինայի հետ»,- հավելեց Շահբազյանը:
Մրցութային երկրորդ օրը մեր երկրի պատվիրակը կներկայացնի Վարդուհի Վարդանյանի երգացանկից «Վերադարձ» ստեղծագործությունը:
Քրիսթինա Ագիլերայի «Hurt» երգը գործիքավորել է երգահան Դերհովան: Դուդուկահար Կամո Սեյրանյանն այն համադրել է էթնո երաժշտական էլեմենտներով, իսկ «Վերադարձ» երգի գործիքավորումն իրականացրել է երգահան Արսեն Գրիգորյանը:
Էլինա Չոլախյանը «Շանթ» հեռուստաընկերության «Աստղիկ 3» նախագծիհաղթողն է: Նա ավարտել է Երգի պետական թատրոնը: Այժմ գերազանցությամբ սովորում է Երեւանի Չեխովի անվանթիվ 55դպրոցում, Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում արդեն փոխադրվել է 5-րդ դասարան: Փոքրիկ աստղը նաեւ ստեղծագործում է, ունի մի քանի հեղինակային երգեր, որոնք արդեն գործիքավորվել են:
«Մանկական նոր ալիք 2013»-ը, կանոնադրության համաձայն, չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: Հաղթանակի համար այս տարի կպայքարեն մասնակից 16 երկրների ներկայացուցիչներ:Մրցույթն իր արդյունքները կամփոփի օգոստոսի 20-ին:
Լուսանկարը` մրցույթի պաշտոնական կայքից