Արցախը դառնում է տարածաշրջանային կայունության գլխավոր գործոն. Լարիսա Ալավերդյան
1 րոպեի ընթերցում
![Արցախը դառնում է տարածաշրջանային կայունության գլխավոր գործոն. Լարիսա Ալավերդյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/08/729568.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած այցը նվեր էր Ադրբեջանում իշխող կլանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա կարծիքով` այս այցն ավելի կարևոր էր Ալիևի համար վերջինիս վերընտրության փորձի համատեքստում:
«Պետք է զերծ մնալ «տեսաք Ռուսաստանն ինչ արեց» արտահայտությունից մտայնությունից: Այս հանդիպումը չի կարող ունենալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»,- ասաց Ալավերդյանը
Նրա խոսքով, այնուամենայնիվ, տարածաշրջանային իրադարձություններին զուտ արձագանքողի դերում լինելը Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտական հիմնական թերությունն է:
«Արցախն ավելի է դառնում տարածաշրջանում և քաղաքական և անվտանգության և կայունացման գլխավոր գործոն»,- ասում է Ալավերդյանը: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է միշտ նոր նախաձեռնություններով հանդես գա արտաքին քաղաքականության հարցերում: