Շոու բիզնես

«Նեմրա» ռոք խումբը կներկայանա իր առաջին համերգով

2 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք խումբը կներկայանա իր առաջին համերգով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» (Nemra) ռոք խումբը օգոստոսի 28-ին «Սթոփ» ակումբում հանդիսատեսին կներկայանա իր առաջին համերգով: Թեեւ խումբը ձեւավորվել է 2011 թվականի ամռանը, իր բուն գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 17-ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը (ստեղնաշարային գործիքներ եւ բեք վոկալ) պատմեց, որ խմբի երաժիշտներին «Նեմրան» ստեղծելուն մղել էռոք երաժշտության հանդեպ ունեցած սերը:

«Երբ չորս մարդ սիրում են ռոք, ու եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը տիրապետում է որեւէ երաժշտական գործիքի, որն անմիջական կապ ունի ռոքի հետ`ուրեմն կարելի է միավորվել եւ ավելի լավ ճանաչել ռոք երաժշտության աշխարհը, ինչպես նաեւ փորձել մի փոքր մնայուն բան ստեղծել. դրա միջոցը մեր դեպքում` մեր երգերն են, որոնցով փորձում ենք դրական եւ լուսավոր լիցքեր հաղորդել շրջապատող աշխարհին»,- նշեց երաժիշտը:

Նրա խոսքով` կայանալիք համերգըխմբի համար առանձնահատուկ է եւ խորհրդանշական, քանի որ առաջինն է: Համերգին հնչելու են խմբի հեղինակային երգերը, ինչպես նաեւ մի շարք համաշխարհային համբավով խմբերի (The Beatles, Scars On Broadway, Radiohead, The Doors, եւ այլն) հայտնի ստեղծագործություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում