Անաստասիա Վոլոչկովան Երեւանում իր անունը կրող գեղարվեստական կենտրոն է հիմնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան Երեւանում իր անվան գեղագիտական կենտրոն է հիմնել:Ազատության 24 հասցեում տեղակայված կենտրոնի բացումը նախանված է սեպտեմբերի 15-ին, որին ներկա կլինի անձամբ Վոլոչկովան, ով գեղարվեստական կենտրոններ հիմնելու նախաձեռնությունը պրոֆեսիոնալ թիմի հետ իրականացնում է դեռ 2011 թվականի սեպտեմբերից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի համահիմնադիր Զառա Մխեյանը նշեց, որ այժմ հաջողությամբ ընթանում են շինարարական եւ վերազինման համապատասխանաշխատանքներ:

«Կենտրոնը կառաջարկի անձի ներդաշնակ ձեւավորման հատուկ ծրագիր, որն ուղղված կլինի երեխաների անհատական կարողությունների, վարվելաձեւի զարգացանը»,- ասաց Մխեյանը:

Կենտրոնում ուսուցումը երեք` 5-7, 7-11 եւ 11-14 տարիքային խմբերի համար իրականացվելու է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջատար մասնագետների կողմից:

Համալիր ուսուցումն իրականացվելու է «Մարմնի հորմոնիա», «Իմպրովիզացիայի թատրոն», «Խոսքի երաժշտություն» եւ «Ես լրագրող եմ» թեմատիկ ուղղություններով:Բացի բուն դասընթացներից, նախատեսված են նաեւ ծնողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումներ եւ յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերվելու է անհատական մոտեցու:Մխեյանը նշեց, որ դպրոցի երեւանյան մասնաճյուղը իր ձեւաչափով հավելյալ կրթություն ստանալու տեսակ է:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը` համահիմնադիրը նշեց, որ չնայած նրան, որ ուսման վարձի չափը դեռ քննարկվում է, սակայն մի բան հստակ է` ուսումը հասանելի եւ մատչելի է լինելու հասարակության բոլոր խավերի համար:«Շատ կարեւոր է նաեւ այն, որ կենտրոնում սովորելուց հետո երեխաները հնարավորություն կունենա աշխատել պրոֆեիոնալ աստղերի հետ, ներգրավել լավագույն պարային խմբերում եւ շարունակելու իրենց գործունեությունը այս ոլորտում»,- ընդգծեց համահիմնադիրը:Կենտրոնի առաջարկած ծառայությունների նպատակն է երեխայի մոտ արվեստի տարբեր ոլորտների հանդեպ սեր առաջացնել:

Ռուսական բալետի աստեղը նույն օրը` սեպտեմբերի 15-ին,նաեւ կներկայանա իր «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

Անաստասիա Վոլոչկավան Ռուսաստանի Մարինյան, Անգլիական Ազգային եւ Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկն է: Նա մենահամերգով ներկայացել է հայ հանդիսատեսին նաեւ 2012 թվականի հոկտեմբերին:

Հայերեն English Русский

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը