Շոու բիզնես

Գոռ Սուջյանն ամուսնանում է երգչուհի Վարսա Մինասյանի հետ

1 րոպեի ընթերցում

Գոռ Սուջյանն ամուսնանում է երգչուհի Վարսա Մինասյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը օգոստոսի 15-ին ամուսնանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը եւ նշեց, որ Սուջյանի ընտրյալը մասնագիտությամբ նույնպես երգչուհի Վարսա Մինասյանն է:

Սուջյանին համացանցում առաջինը շնորհավորել է քույրը` երգչուհի Եվա Սուջյանը` մաղթելով զույգին հարատեւ սեր:

Սուջյանը ծնվել է 1987 թվականին Երեւանում: Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի որդին է: 2004 թվականին ավարտել է Երեւանի` Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 2006 թվականից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում եւ կատարել է աշխարհահռչակ երաժիշտների գործեր: 2008 թվականից «Դորիանս» ռոք խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում, արժանացել մրցանակների: 2011 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին:

Լուսանկարը`armstar.am

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում