Շոու բիզնես

«Մանկական նոր ալիք 2013»-ում Հայաստանի մասնակցի երգերն արդեն ընտրվել են

3 րոպեի ընթերցում

«Մանկական նոր ալիք 2013»-ում Հայաստանի մասնակցի երգերն արդեն ընտրվել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող 9-ամյա Էլինա Չոլախյանի երգացանկը հաստատվել է: Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամ Սյուզի Շահբազյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող մրցույթի առաջին օրը, Ղրիմի «Արտեկ» համերգային դահլիճում որպես միջազգային հիթԷլինան կկատարի ամերիկյան երգչուհի Քրիսթինա Ագիլերայի երգացանկից «Hurt» երգը, իսկ մրցութային երկրրոդ օրը մեր երկրի պատվիրակը կներկայացնի Վարդուհի Վարդանյանի երգացանկից «Վերադարձ» ստեղծագործությունը:

«Առաջին երգը գործիքավորել է Դերհովան: Դուդուկահար Կամո Սեյրանյանը այն համադրել է էթնո երաժշտական էլեմենտներով»,- ասաց Շահբազյանը: Նրա խոսքով` «Վերադարձ» երգի գործիքավորումն իրականացրել է երգահան Արսեն Գրիգորյանը:

Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ մրցույթի նախապատրաստական աշխատանքները բարեհաջող են ընթանում, եւ մեր ներկայացուցիչը ջանք չի խնայում լավ ներկայանալու համար:

Օգոստոսի 7-ի գիշերը «Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը մայրիկի հետ մեկնել էր Սիմֆերոպոլ:Էլինա Չոլախյանը «Շանթ» հեռուստաընկերության «Աստղիկ 3» նախագծիհաղթողն է: Նա ավարտել է Երգի պետական թատրոնը: Այժմ գերազանցությամբ սովորում է Երեւանի Չեխովի անվանթիվ 55դպրոցում, Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում արդեն փոխադրվել է 5-րդ դասարան: Փոքրիկ աստղը նաեւ ստեղծագործում է, ունի մի քանի հեղինակային երգեր, որոնք արդեն գործիքավորվել են:

«Մանկական նոր ալիք 2013»-ը, կանոնադրության համաձայն, չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: Հաղթանակի համար այս տարի մրցում են մասնակից 16 երկրների ներկայացուցիչներ:

«Մանկական նոր ալիք 2013» մրցույթի շրջանակում օգոստոսի 13-ին Յալթայում կայացել է այդ մրցույթում դեռ 2011 թվականին Հայաստանը ներկայացրած երգչուհի Լիդուշիկի (Լիդա Առաքելյան) եւ Չեխիայից հայկական արմատներ ունեցող երգչուհի Դիանա Քալաշովայի «Քո նման» երգի տեսահոլովակի պրեմիերան: Լիդուշիկը եւ Դիանա Քալաշովան ելույթ են ունենալու նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Գվարցետելիի հետ` կատարելով «Мамины Глаза» երգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում