ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը 2011 թվականին ներկայացրած երգչուհի Լիդուշիկի (Լիդա Առաքելյան) եւ Չեխիայից հայկական արմատներ ունեցող երգչուհի Դիանա Քալաշովայի «Քո նման» երգի տեսահոլովակի պրեմիերանՅալթայումկայացել էօգոստոսի 13-ին`«Մանկական նոր ալիք 2013» մրցույթում: «Շատ ուրախ եմ,որ այն տեղի ունեցավ այստեղ, քանի որ տեսահոլովակում ընդգրկված են կադրեր «Մանկական նոր ալիք» մրցույթից, այնտեղ ունեցած ընկերության եւ փոքրիկ ձեռքբերումների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Լիդուշիկը իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով`այս տեսահոլովակով ինքը կարողացել է ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել մրցույթի կազմակերպիչներին:
Լիդուշիկը կարծում է, որ այդ փոքրիկ հաղթանակների շնորհիվ է,որ կարողացել է հասնել «իր բեմին»: «Դե իսկ նրան, ով հավատում է, ես վստահ կասեմ, որ կգա մի օր, ու քո բեմից դու էլ կասես քո հանդիսատեսին, «Քո նման ես էլ..»,- հավելել է երգչուհին:
«Քո նման» երգն առաջին անգամ կատարվել է Լիդուշիկի երեւանյան մենահամերգի ընթացքում:
Լիդուշիկը եւ Դիանա Քալաշովան մրցույթի շրջանակում կերգեն նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Գվարցետելիի հետ «Мамины Глаза» երգը:
Ղրիմի «Արտեկ» համերգային դահլճում անցկացվող «Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանը ներկայացնում է 9-ամյա Էլինա Չոլախյանը: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: Մասնակից 16 երկրների ներկայացուցիչները կմրցեն հաղթանակի համար:
Հայկական պատվիրակությունը օգոստոսին 18-20-ն անցկացվող մրցույթին մեկնել է օգոստոսի 11-ին: