Եկեղեցին քայլում է ժամանակին համընթաց. սոցցանցերը դարձել են եկեղեցի-հասարակություն անմիջական կապի օժանդակ միջոցը
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում, մասնավորապես, Facebook-ում, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորները վերջերս մեծ թափ են հաղորդել հոգևոր արժեքների քարոզչությանը: Հոգևոր հայրերն իրենց էջերում պարբերաբար տեղադրում են հետաքրքիր հատվածներ Ավետարանից և մեկնաբանություններ` նպատակ ունենալով երիտասարդ սերնդին ծանոթացնել աստվածաշնչյան և ավետարանական գաղափարներին: Facebook-յան քարոզչության, այսօր Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած խնդիրների, քրիստոնեական հավատքի մարտահրավերների շուրջ«Արմենպրես»-ը զրուցեց Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևորհովիվ տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ:
- Տեր Շմավոն, մեր հոգևոր հայրերիցշատերըFacebook-ում իրենց անձնական էջերն ունեն, պարբերաբար Ավետարաններից հատվածներ են տեղադրում: Որքանո՞վ է նման քարոզչությունն օգնում եկեղեցու հոգևոր արժեքների տարածմանը:
- Ժամանակին ինքս էլ եմ ունեցել Facebook-ի էջ: Տեսնում եմ, որ Երուսաղեմի մերհայրերն այսօր մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցցանցում, հատկապես` հայր Ղևոնդը, ով ամեն առավոտ հետաքրքիր ձևով բարի լույս է մաղթում հայերին: Այսօր այս քարոզչությունը շատ արդիական է: Միայն մի վտանգ կա, որ նման էջերը հաճախ դառնում են բամբասանքի աղբյուր: Բացի այդ, լավ կլիներ նաև, որ սոցիալական ցանցում մեր հայրենակիցները գրեին միայն հայատառ: Սոցիալական ցանցը կարող է մարդկանց տանել և' դեպի լավը, և' վատը: Կարծեմ` նախորդ տարի հենց սոցցանցի միջոցով կանխվեց Հայաստանում կայանալիք գեյ-շքերթը:
Ցանկացած բան, որ կապված է քրիստոնեության հետ, կարելի է համարել հոգևոր արժեք, այսինքն` ներառող այն ամենը, ինչ մարդուն կարող է գեղեցկացնել, բարձրացնել իր նյութապաշտ վիճակից: Սակայն ամեն ինչ չէ, որ հոգևոր արժեք է: Այսօր միտում կա. իբր այն, ինչ նյութական չէ, հոգևոր արժեք է, բայց դա սխալ է. իրական հոգևոր արժեքը կապված է եկեղեցու և Աստծո հետ: Ավելի ճիշտ կլինի այս արժեքները կոչել «քրիստոնեական արժեքներ»: Դրանք շատ են քարոզվում թե' Facebook-յան էջերում, թե' լրատվամիջոցներում, որովհետև դրանց կարիքը կա: Մի տեսակ «հոգու սով» է նկատվում. մարդը հոգնել է նյութական ամեն ինչից, սկսել է կարոտել իրական քրիստոնեական արժեքներին:
Բայց մեկ ուրիշ վտանգ էլ կա. ոմանք հոգևոր արժեքի տակ շատ «թունավոր» բաներ են սերմանում մարդկանց մեջ, և մենք ստանում ենք այն, ինչ ունենք այսօր` որոշ դեպքերում` մարդկանց բարոյազրկում, մարդկային հարաբերությունների անկում, նաև` ընկերությունը երբեմն վերածվում է նյութապաշտ-նյութամոլ հարաբերության, ընտանեկան արժեքները թուլանում են: Սխալ է` թե մենք ընտելացել ենք, որ մեր կողքին պարտադիր պետք էհամասեռամոլներլինեն: Այսօր նրանց աջակցողներն ավելի շատ են. փորձում են դրանով ավելի մադկային երևալ, սակայն սա մարդկային ազատության խնդիր չէ: Մենք էլ ենք ընդունում, որ «ազատություն» հասկացությունը կա, բայց նաև ամեն ինչում բարոյականություն պետք է լինի: Պողոս Առաքյալն ազատությունը հետևյալ կերպ էր բնորոշում. «Ամեն ինչ ինձ կարելի է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է»: Ինչպե՞ս ենք մենք մեզ կոչում քրիստոնյա, եթե փորձում ենք պաշտպանել բարոյազրկումը: Ես նրանց դեմ ոչինչ չունեմ` ոմանք մոլորված մարդիկ են, ոմանք` կարիք ունեն հոգեբանի, բայց երևույթն ինքնին ջատագովելն ու քարոզելը սխալ է:
Եթե այդպես է, եկեք մնացած մեղքերն էլ ջատագովենք: Ինչո՞ւ չենք օրինականացնում, ասենք, մարմնավաճառությունը: Մարդիկ հարկ կտան, պետությունը կշահի դրանից: Շատերն են այդպես մտածում, բայց սա հիմարություն է: Մեղքն օրինականացնելը չի նշանակում, որ այն դադարում է մեղք լինելուց: Պետք չէ ամեն ինչում տեսնել միայն լավը, քանի որ շատ բաներ լավի տակ վատն են պարունակում: Սա մարդկային հոգու աղճատման վերջն է:
- Իսկ ինչպե՞ս պետք է պայքարել նման մարտահրավերների դեմ:
- Պետք է օրենքի ուժով պայքարենք: Շաբաթներ առաջ մեր երիտասարդությունը ոտքի կանգնեց և կարողացավ մի քանի օրվա ընթացքում կանխել Երևանում տրանսպորտի գների թանկացումը: Եթե մենք միավորվում ենք, մենք կարող ենք մեզ հուզող խնդիրը լուծել: Ինչո՞ւ մենք չենք կարող Եվրոպային ասել, որ մեր ազգային ինքնությունը թույլ չի տալիս համասեռամոլությունն օրինականացնել: Կամ` եկեղեցին կա, ուստի, մեզ պետք չեն աղանդավորական կազմակերպություններ: Իսկ եթե նույնիսկ գրանցել ենք, պետք է դրանք վերահսկվեն: Ելքը միասնականության մեջ է: Դու իրավունք ունես մերժել աղանդավորներին, եթե հայ քրիստոնյա ես: Ժողովուրդը պետք է դեպի եկեղեցի գա: Եկեղեցին ժողովուրդն է, իսկ մենք սպասավորներն ենք այդ ժողովրդի: Երիտասարդներին կոչ կանեմ գալ եկեղեցի, որովհետև եկեղեցի գալը հետամնացություն չէ, ինչպես շատերն են համոզված:
Սոցցանցերում մեր հոգևոր հայրերի ակտիվությունն էլ հենց նպաստում է քրիստոնեական այս արժեքների` նաև ժամանակակից ձևով տարածմանը, քանի որ նույն սոցցանցերում մեծ է երիտասարդների ներկայացվածությունը:
-Սոցցանցերը և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական կայքը նպաստո՞ւմ են եկեղեցի- հասարակություն անմիջական կապին:
- Facebook-ի և կայքի միջոցով քարոզչության նպատակն է մարդկանց և հոգևորականների միջև կենդանի հանդիպում կազմակերպելը: Վիրտուալ շփումը երբևէ չի կարող փոխարինել իրական երես առ երես շփմանը: Մեր նպատակն է նմանատիպ քարոզչության միջոցով մարդկանց եկեղեցի բերելը, և այդ ամենն աշխատում է: Շատերն ավելի համարձակ կերպով են սկսում շփումը վիրտուալ աշխարհում և այնտեղ ավելի անկեղծ են: Երբեմն նույնիսկ արտասահմանում ապրող հայերն են գրում մեր հոգևոր հայրերին: Ճիշտ է, օնլայն տիրույթում չես կարող մարդու մեղքերին թողություն տալ, հաղորդակից դարձնել եկեղեցու խորհուրդներին, այնուամենայինիվ, կարող ես պատասխանել մարդկանց հարցերին, ծանր հոգեվիճակի դեպքում խորհուրդներ տալ, փորձել սփոփել: Եկեղեցի-հասարակություն կապն անմիջական դարձնելու գործում սոցցանցերն ու կայքերն օժանդակ միջոցներից են:
- Հռոմի Պապը գրանցված է Twitter սոցիալական կայքում և պարբերաբար «թվիթ»-ներ է հրապարակում: Արտասահմանում սա սովորական երևույթ է, իսկ Հայաստանում հոգևոր հոր և համացանցի միջև կապը մի տեսակ անսովոր է թվում:
- Եթե մի 8 տարի առաջ ինչ-որ մեկը հոգևոր հայրերից որևէ մեկին տեսներ սոցցանցերից մեկում, կզարմանար: Ժամանակին զարմանում էին, որ հոգևորականը բջջային հեռախոսունի: Մարդիկ համարում են, որ եկեղեցին և ժամանակակից լինելն անհամատեղելի են, այնինչ եկեղեցին ևս քայլում է ժամանակին համընթաց: Աստծո խոսքը հասանելի դարձնելու համար եկեղեցին չի կարող չօգտվել նորարարություններից: Բնականաբար, Հռոմի Պապն անձամբչի վարում իր թվիթերյան էջը, հավանաբար մամլո դիվանն է «թվիթ»-ներ տեղադրում նրա անունից: Եվրոպայում սա ամենևին էլ տարօրինակ չէ, առօրյա երևույթ է, քանի որ ամեն երկիր իր մտածելակերպն ունի: Հռոմի Պապը Twitter-ն օգտագործում է որպես Աստծո խոսքը հասարակությանը հասցնելու միջոց:
- Վերջերս աղանդավորները Facebook-ում սկսել են միջոցառումներ կազմակերպել իրենց հավաքների վերաբերյալ: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
- Անհնար է դա վերահսկել, որովհետև գոյություն ունի խոսքի ազատություն: Եթե մենք փորձենք կանխել, նրանք կունենան մեզ կանխելու իրավունք: Լավ կլիներ, որ սոցցանցն ունենար հատուկ սկզբունքներ, որոնցով ինչ-որ չափով վերահսկեր նման բաները, բայց... նման օրենքներ սոցցանցում չեն գործում, որովհետև այնտեղ ազատություն է: Նման երևույթների դեմ պետք է փորձենք պայքարել «հակահարվածով»` գրենք, բացատրենք, հասկացնենք, որ նման միջոցառումները սխալ են, նաև` պետք է խուսափենք դրանցից:
Հարցազրույցը վարեց
Ռոզա Գրիգորյանը