Շոու բիզնես

«Մոկսվա» կինոթատրոնում կներկայացվեն համաշխարհային նոր ֆիլմեր

1 րոպեի ընթերցում

«Մոկսվա» կինոթատրոնում կներկայացվեն համաշխարհային նոր ֆիլմեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոկսվա» կինոթատրոնը շարունակում է համաշխարհային ֆիլմերի պրեմիրաները: Կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ օգոստոսի 8-ից մինչեւ ամսվա երկրրոդ կեսը կինոթատրոնի կարմիր դահլիճում ցուցադրվելու են «Խաղաղօվկիանոսյան սահմանագիծ» արկածային մարտաֆիլմը, «Վիոլետը եւ Դեյզին» մարտաֆիլմ- դրամատիկ կոմեդիան, «Ռեդ 2» կատակերգական մարտաֆիլմը եւ հայկական արտադրության «Փոքրիկ զորավարը» կատակերգությունը:

Կապույտ դահլիճում այցելուները հնարավորություն կունենան դիտել 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված «Էլիտար հասարակություն» քրեական դրաման, «Սառեցված երկիրը» թրիլերը եւ «Սմուրֆիկները 2» 3D ֆիլմերը:

Մինչեւ օգոստոսի վերջ կինոթատրոնի ցանկը կհամալրվի նոր ֆիլմերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում