ՀՀ վարչապետը Հայաստանի մրցունակության հիմք է համարում գիտելիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցունակ Հայաստանի կայացման առաջին նախապայմանը գիտելիքի վրա հիմնված տնտեսության կայացումն է, որը մեր երկրի զարգացման գլխավոր հիմքն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Միասին» երիտասարդական շարժման ճամբարականների հետ Սևանա լճի ափին կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոխվում են նաև մարդկանց աշխարհայացքը, ընկալումները, և առաջին տեղում է հայտնվում մրցակցության բանաձևը:

«Որպեսզի համարվենք զարգացած երկիր, պետք է արագորեն հարմարվենք արագ փոփոխություններին, ինչը թելադրում է նոր գիտելիքների ստեղծում համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների կողմից»,- ասաց վարչապետը: Այս համատեքստում նա նաև նշեց, որ առաջիկա հինգ տարիների համար առաջնայնություններից մեկը հայկական առնվազն հինգ համալսարանների միջազգային հավատարմագրումն է լինելու, ինչը կապահովի բարձրորակ կրթություն:

Կառավարության ղեկավարի գնահատմամբ`հասարակության մեջամենաբացասական երևույթը տգիտությունն է` անգիտակից, անդաստիարակ երիտասարդությունը: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով` ներկայիս հայ երիտասարդության ամենադրական հատկություններից մեկը համարձակությունն է: Երիտասարդությունը բազմիցս հանդես է գալիս նոր գաղափարներով, ներկայացնում իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ: «Այդ երիտասարդությունն է լինելու մեր երկրի զարգացման շարժիչ ուժերից մեկը»,- նկատեց Տիգրան Սարգսյանը:

«Միասին» երիտասարդական շարժման ամենամյա հինգերորդ ճամբարին մասնակցում են երկու հարյուր երիտասարդներ, որոնք միջոցառմանը կազմակերպում են քննարկումներ մեր երկրում ընթացող տարբեր երևույթների վերաբերյալ:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն