«Մանկական նոր ալիք 2013»-ում Հայաստանի մասնակիցը մեկնել է Սիմֆերոպոլ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող 9-ամյա Էլինա Չոլախյանը օգոստոսի 7-ի գիշերը իր մայրիկի հետ մեկնել է Սիմֆերոպոլ: Այստեղից Հայաստանի պատվիրակը կգնա Ղրիմ, ուր նախքան օգոստոսի 18-20-ն անցկացվելիք մրցույթը կկատարվի մասնակիցների երգերի վերջնական ընտրություն:

«Չնայած նրան, որ Էլինան հուզվում է, սակայն նա պատրաստ է ներկայացնել Հայաստանը մրցույթում եւ մեկնում է լավ տրամադրությամբ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Էլինայի մայրը` տիկին Մարինան:

Նրա խոսքով` Ղրիմում կանցկացվի Էլինայի կատարմամբ միջազգային հիթի վերջնական ընտրությունը: Որպես միջազգային հիթ ընտրվել էր ամերիկյան երգչուհի Ագիլերայի երգացանկից «Hurt» եւ Նիլուի «Օլա-օլա» երգը, սակայն Էլինան նախապատվություն է տալիս Ագիլերայի ստեղծագործությանը:

Մրցութային երկրրոդ օրը մեր երկրի պատվիրակը կկատարի Վարդուհի Վարդանյանի երգացանկից «Վերադարձ» երգը:

Էլինա Չոլախյանը «Շանթ» հեռուստաընկերության «Աստղիկ 3» նախագծիհաղթողն է: Նա ավարտել է Երգի պետական թատրոնը: Այժմ գերազանցությամբ սովորում է Երեւանի Չեխովի անվանթիվ 55դպրոցում, Սայաթ-Նովայիանվաներաժշտականդպրոցի դաշնամուրային բաժնում արդեն փոխադրվել է 5-րդ դասարան: Փոքրիկ աստղը նաեւ ստեղծագործում է, ունի մի քանի հեղինակային երգեր, որոնք արդեն գործիքավորվել են:

«Մանկական նոր ալիք 2013» միջազգային ամենամյա մրցույթն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: «Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը: Մրցույթի այս տարվա հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ղրիմ օգոստոսի 11-ին:

Հայերեն English Русский

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են