ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը օգոստոսի 5-ին նշում է իր ծննդյան 44-ամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եսայանի պաշտոնական ֆան-ակումբի ղեկավար Անի Միքայելյանը նշեց, որ երգչուհին նշելու է ծննդյան հոբելյանը ընտանիքի անդամների, ամենահարազատ մարդկանց շրջապատում:
Նրա խոսքով` Եսայանն ակտիվորեն պատրաստվում է սեպտեմբերի7-ին Հանրապետության հրապարակում կայանալիք մեծմենահամերգին:
Նունե Եսայանը ծնվել է 1969թ. օգոտսոսի 5-ին, Երևանում: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986թ.-ին ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: 1987թ.-ին որոշել է փոխել մասնագիտությունը: 1988թ.-ին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանըև կոմպոզիտոր, երգիչ Արթուր Գրիգորյանը: 1990թ.-ին ավարտելով քոլեջը` ընդունվել էԿոնստանտին Օրբելյանիղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: 1993-95թթ.-ին բացակայել է Հայաստանից և երաժշտական գործունեություն ծավալել արտերկրում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Մենահամերգներով հանդես եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը: 2006թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: