ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 1-ին ժամը 21:30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, «Առաջին լրատվականի» հիմնական թողարկումից հետոկցուցադրվի «Արցունքի եւ ժպիտի միջով» շուրջ 20 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը` նվիրված սիրված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից`օգոստոսի 2-ին ժամը 19:00-ին, Հանրային հեռուստաընկերությանեթերում կլինի «Մի լուսանկարի պատմություն» վավերագրական ֆիլմը` «Ուրախների եւ հնարամիտների ակումբում» Մարկի եւ նրա ընկերների անցած ուղու մասին:
Հայտնի հաղորդավար Մարկ Սաղաթելյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի է ունենում Երեւանում, օգոստոսի 1-ին ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 2-ին:
Սաղաթելյանըանգիտակիցվիճակում`կոմայիմեջ, «Նաիրի» բժշկականկենտրոնում էր:Նրա վիճակըհուլիսի31-իկեսօրինվատթարացել էր ուբժիշկներինչէր հաջողվելփրկելնրակյանքը:
ՍաղաթելյանըՌ.Հ Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնից«Նաիրի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 30-ին` սուր լեյկոզ ախտորոշմամբ, նրան ողջ գիշեր արյան փոխներարկում էր կատարվել:Համակարգչային տոմոգրաֆիան պարզել էր, որ նրա մոտ առկա է գլխուղեղի արյան զեղում: