ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը հուլիսի 31-ին դառնում է 55 տարեկան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երգի պետական թատրոնի հիմնադիրը ևգեղարվեստական ղեկավարընշեց, որ իր ծննդյան օրը չի պատրաստվում տոնելՄարկ Սաղաթելյանի մահվան կապակցությամբ:
«Ուղղակի կհավաքվենք երգի թատրոնում, կհիշենք Մարկին..»,- ասաց Գրիգորյանը:
Նրա գնահատմամբ` ցավալի է Մարկ Սաղաթելյանի նման ընկերոջ կյանքից հեռանալը, սակայն կարեւորն այն է, որ նա երկար չչարչարվեց:
«Ես ծննդյան եւ մահվան օրերը այլ կերպ եմ ընկալում: Կարեւորն այն է, որ տղան շատ չի չարչարվել, շատերին եմ ճանաչում, ովքեր նույն հիվանդությամբ շատ երկար ժամանակ չարչարվում են: Գուցե մեծ փիլիսոփայություն չէ, սակայն ես այդպես եմ կարծում»,- անկեղծացավ երաժիշտը:
Նա նաեւ հավելեց, որ ինքն անձամբ ողջ կյանքում վախեցել է հիվանդանոցում հայտնվելուց:
Գրիգորյանը2001թ.-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է,որպես ռեժիսոր կազմակերպել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» հովանավորչականֆոնդի հեղինակ-կատարողների ամենամյամրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, զանգվածային միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ: Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով: 1996թ.-ինպարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի»,2005թ.-ին` ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», 2008թ.-ին` Առաջին աստիճանի մեդալներով: 2003թ.-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.-ին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Հայտնի հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյաննանգիտակից վիճակում գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը հուլիսի 31-ի կեսօրին վատթարացել էր, ու բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: ՍաղաթելյանըՌ.Հ Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնից«Նաիրի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 30-ին` սուր լեյկոզ ախտորոշմամբ, կոմայի մեջ էր, նրանողջ գիշեր արյան փոխներարկում էր կատարվել:Համակարգչային տոմոգրաֆիան պարզել էր, որ նրա մոտ առկա է գլխուղեղի արյան զեղում: