Անջելինա Ջոլին գլխավորել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Ֆորբս» հանադեսը հուլիսի 29-ին հրապարակել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամենամյա վարկանշը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է Անջելինա Ջոլին, որն անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիսը վաստակել Է 33 միլիոն դոլար:

Ինչպես նշում Է «Ֆորբսը», Ջոլիին վարկանշը գլխավորել զգալի չափով թույլ Է տվել 15 միլիոն դոլարի հոնորարը՝ չար կախարդուհու դերի համար «Մալեֆիսենտ» ֆիլմում, որն Էկրաններ կբարձրանա 2014 թվականի ամռանը:

Ցուցակում երկրորդ տեղում Է հայտնվել Ջենիֆեր Լոուրենսը, որը մեկ տարում հարստացել Է 26 միլիոն դոլարով: Դերասանուհու վաստակն Էապես աճել Է «Սոված խաղեր» վեպի Էկրանավորման հաջողության շնորհիվ, որը վարձույթում հավաքել Է 690 միլիոն դոլար՝ 80 միլիոն դոլար բյուջեի դեպքում: Այս տարի Լոուրենսն «Օսկար» Է ստացել «Սիրածս տղան խենթ Է» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար:

Առաջատարների եռյակը եզրափակում Է «Մթնշաղ» վամպիրական սագայի աստղ Քրիստեն Ստյուարտը: Անցյալ տարի դերասանուհին գլխավորել Է վարկանիշը, բայց մեկ տարում նրա եկամուտները նվազել են 12,5 միլիոն դոլարով՝ մինչեւ 22 միլիոն:

Վարկանիշի հաջորդ հորիզոնականներն զբաղեցնում են Ջենիֆեր Էնիստոնը (20 միլիոն դոլար), Էմմա Սթոունը (16 միլիոն), Շառլիզ Թերոնը (15 միլիոն), Սանդրա Բալոկը (14 միլիոն), Նատալի Փորտմանը (14 միլիոն), Միլա Քուինսը (11 միլիոն), Ջուլիա Ռոբերտսը (11 միլիոն դոլար):

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո