ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի նիստում քննակվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հուլիսի 29-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, նիստին մասնակցել է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:

Միավորված կոլեգիայի նիստում բացման խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարում Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության մասին», «Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2012 թ. հուլիսի 23-ի որոշման կատարման մասին», «Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանի մասին» հարցերը:

Մասնավորապես նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավոր նպատակներով դրանց օգտագործման համար: Այս ոլորտում տարածում են ստացել հանցավոր գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են տեղեկատվության ու տեղեկատվական ռեսուրսների ոչնչացումը, փոփոխումը, հափշտակումը, շրջափակումը և այլն: Նման պայմաններում մեծանում է տարբեր երկրների իրավապահ մարմինների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելու համար: Միայն 2012 թվականին Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված 10 հազար 227 հանցագործություն, Հայաստանի Հանրապետությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 50 կիբեռհանցագործություն:

ՌԴ ներքին գործերի մարմինների իրականացրած միջոցառումներով 2012 թ. հունվարից հաջողվել է հայտնաբերել 2 հազար 835 օգտատերերի՝ 66 երկրից, որոնք տարածել են պոռնկագրական նյութեր՝ անչափահասների մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է նույնպիսի 800 պոռնկագրական տեսանյութ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտման աշխատանքների հաջողությունը մեծապես պայմանավորված է տարբեր երկրների իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման, կապերի ամրապնդման ու զարգացման արդյունավետությամբ:

Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստում համապատասխան որոշումներ են ընդունվել օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ, հաստատվել են ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանը և 2015 թ. աշխատանքային պլանի նախագիծը:

Նիստի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին