Շոու բիզնես

Կյանքի ու սիրո մասին «Ապակե կախազարդը» հայկական նոր ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի սեպտեմբերից

1 րոպեի ընթերցում

Կյանքի ու սիրո մասին «Ապակե կախազարդը» հայկական նոր ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի սեպտեմբերից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» խաղարկային նոր ֆիլմը սեպտեմբերի 7-ից կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքը, ֆիլմը պատմություն է երիտասարդ զույգի դրամատիկ սիրո մասին. տղան բանակում` ծառայության ժամանակ իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ` միասին հղիութունը ընդհատելու վերաբերյալ որոշում կայացնելու:

Սակայն ճանապարհին գնացքում տեղի ունեցած անհեթեթ սպանությունը նրան ստիպում է փոխել որոշումը:

Կինոնկարի գաղափարը անշրջելիությունն է, երբ անկարող ես փոխել կատարվածը:Այս ֆիլմը սիրո եւ կանքի արժեւորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու: Ֆիլմի հեղինակները համոզված են, որ հենց «Ապակե կախազարդն» էլ այն փխրուն խորհրդանիշն է, որի մասին պատմվում է ֆիլմում:

35 մմ ժապավենային, գունավոր խաղարկային այս կինոնկարը նկարահանվել է «Այսօր պլյուս» անկախ կինոընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում