Իրավունք

Ստավրոպոլում հայ ագարակատիրոջ զավակների սպանության փաստի առիթով քրեական գործ է հարուցվել

2 րոպեի ընթերցում

Ստավրոպոլում հայ ագարակատիրոջ զավակների սպանության փաստի առիթով քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում հայ ագարակատիրոջ զավակներին սպանելու փաստի առիթովհարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով` «սպանության» և 222-րդ հոդվածի առաջին մասով«զենքի անօրինական օգտագործման» համար: Ինչպեսհաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով«ՌԻԱ Նովոստին», հետաքննության կանխավարկածներից մեկի համաձայն` սպանությունը տեղի է ունեցել առևտրային գործարքից առաջացած կոնֆլիկտի հետևանքով, մեկ այլ վարկածի համաձայն` հանցագործության դրդապատճառ է հանդիսացել անձնական ​​թշնամանքը:

Դիմակավորված անձը կիրակի օրը կեսգիշերն անց ներխուժել է Ստավրոպոլիազգությամբ հայ ագարակատիրոջտուն, սպանել նրա երկու քնած երեխաներին և վիրավորել կնոջը:Ներքին գործերի նախարարության մարզային հանձնաժողովը հայտարարել էր, որՍտավրոպոլի երկրամասիԼիսոգորսկայա ավանումհուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը, զինված անձը տանիքից մտել էԽաչատուր Ղազարյանիհյուրասենյակ, որի բազմոցին քնած են եղել հայ գյուղատնտեսի երեխաները:Մարդասպանը ցանկացել է սպանել ագարակատիրոջը և նրա կնոջը, սակայն բազմոցին, ուր սովորաբար ծնողներն են քնում, այս անգամ 11-ամյա Լիանան և 16-ամյա Արսեննեն քնած եղել: Ոճրագործը մի քանի անգամ կրակել է քնած երեխաների վրա, իսկ երբ աղմուկից ցած է իջել մայրը` հանցագործը կրակել է նաև նրա վրա:Մանկահասակ աղջիկը մահացել է տեղում, իսկ մայրը և տղան հոսպիտալացվել են: Կարճ ժամանակ անց` ծանր վնասվածքներից հիվանդանոցում մահացել է նաև տղան:Ականատեսները մանրամասն նկարագրել են մարդասպանի արտաքին տվյալները, սակայն հորդառատ անձրևի պատճառով իրավապահներին չի հաջողվել որոնողական շների միջոցով բռնել փախուստի մատնված հանցագործի հետքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում