ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի ներկայացուցիչները հուլիսի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան ժողովրդական եւ աշուղական երգի համատեղ համերգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգների կազմակերպման «Զարթոնք» ընկերությունից, համերգին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Եսայանը եւԼեյլա Սարիբեկյանը, նաեւ` Սիրանուշ Գալստյանը, Արսեն Գրիգորյանը, Վարդան Բադալյանը,Նարեկ Պողոսյանը ինչպես նաեւՀայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Նորայր Դավթյանը:Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը: